
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
IDBank-ը կրկին Հաճախորդների շնորհակալության օր է կազմակերպել, այս անգամ՝ Արաբկիր մասնաճյուղում։ Սիրված ավանդույթը Բանկն ամեն անգամ տանում է տարբեր մասնաճյուղեր՝ սպասարկվող հաճախորդների համար այդ օրը վերածելով տոնի։
Արաբկիր մասնաճյուղում հաճախորդներին անակնկալներն էին դիմավորում։ Նրանք մասնակցում էին խաղարկությանը, շահում idcoin-ներ և հյուրասիրվում քաղցրավենիքով։
«Արաբկիր» մասնաճյուղի կառավարիչ Սուրեն Մելիքյանի խոսքով՝ թիմն արդեն հասցրել է սիրել այս փոքրիկ միջոցառումն ու այստեղ էլ անհամբերությամբ էին սպասում․ «Թե՛ մեր թիմի, թե՛ հաճախորդների տրամադրությունը ողջ օրը կրկնակի բարձր էր տիրող մթնոլորտից։ Սա հիանալի օրինակ է, որ մենք ոչ միայն ձգտում ենք սպասարկման լավագույն փորձառությամբ ապահովել մեր հաճախորդներին, այլ նաև այդ գործընթացը պարբերաբար դարձնել առավել հաճելի և անակնկալներով լի», – ասաց Սուրեն Մելիքյանը։
IDBank-ի Հաճախորդների փորձառության մենեջեր Սեդա Ավագյանն էլ նշեց․ «Մեր հաճախորդները մեր տարբեր նախաձեռնությունների ու անակնկալների միջոցով հաճախ են ստանում մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը, մենք էլ ամեն անգամ լսում ենք դրական հետադարձ կապ։ Շնորհակալության օրվա ավանդույթը շարունակելով՝ եկել ենք Արաբկիր՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ IDBank-ի կարևոր առաքելությունը առաջին հերթին հաճախորդներին լավագույն սպասարկմամբ ապահովելն է։ Օրը, իրոք, ստացված է այստեղ», – ասաց Սեդա Ավագյանը։
Ամենօրյա հերթական սպասարկումը այս անգամ տարբերվող դարձավ հաճախորդների համար․ նրանք ուրախությամբ պտտում էին խաղարկության անիվը, շահում idcoin-ներ, ստանում նվերներ ու վայելում տարբերվող միջավայրը։ Ստացած idcoin-ները հաջողակները կարող են օգտագործել ամենուր, ուր կա Իդրամով վճարում կատարելու հնարավորություն, այսինքն՝ ավելի քան 25000 վաճառակետում։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ