Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Toyota RAV4-ը զրկել է Tesla Model Y-ին աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենայի տիտղոսից
01/07/2025 11:08
Կիսվել

Toyota RAV4-ը զրկել է Tesla Model Y-ին աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենայի տիտղոսից

Toyota RAV4 քրոսովերը գերազանցել է Tesla Model Y-ին և դարձել է 2024 թվականի աշխարհի ամենավաճառվող ավտոմեքենան՝ համաձայն JATO Dynamics-ի տվյալների։

Ավտոմոբիլային վերլուծաբան Ֆելիպե Մունյոսը վերլուծել է ազգային վիճակագրական ծառայությունների, դիլերների ասոցիացիաների և ավտոարդյունաբերության սեփական աղբյուրների տվյալները։ Նրա հաշվարկներով՝ Toyota RAV4/Wildlander-ի գլոբալ վաճառքներն անցյալ տարի կազմել են մոտ 1.187.000 միավոր՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 11% աճ:

Ռեգո Ինշուրանս

Միևնույն ժամանակ, Tesla Model Y-ի վաճառքները կազմել են 1.185.000 միավոր՝ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ գրանցելով 3% անկում։ Երրորդ տեղում Toyota Corolla Cross/Frontlander-ն է՝ 859.000 միավոր վաճառքով և տպավորիչ՝ 18% աճով։

Նշանակալի է, որ տարիներ շարունակ գլոբալ վարկանիշների վերին հորիզոնականներում գտնվող Toyota Corolla/Levin Sedan-ն այս անգամ միայն հինգերորդ տեղում է՝ 697.000 վաճառքի ցուցանիշով և 11% անկմամբ։

Մեկ այլ հետաքրքիր փաստ է տասնյակում չինական էլեկտրական սեդանի՝ BYD Qin մոդելի հայտնվելը։ Այս մոդելից վաճառվել է շուրջ 502.000 միավոր: Սա իրենից ենթադրում է 6% աճ։

Մունյոսը նշել է, որ իր տվյալները հիմնված են 153 շուկաների վրա, որոնք կազմում են նոր ավտոմեքենաների համաշխարհային վաճառքների 99%-ը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01