Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.50
EUR BUY - 393.00+1.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 90.11+1.40 WTI - 80.72+1.24
COMEX:  GOLD - 3559.90-2.45 SILVER - 40.76-5.54
COMEX:  PLATINUM - 1252.80-3.21
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.25+0.18 EUR/GBP - 1.0949+0.34
FOREX:  EUR/USD - 1.0949+0.34 GBP/USD - 1.3095+0.41
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Նոր անվամբ, նոր լուծումներով, նոր հավակնություններով. «Ինֆորմատիկ Սոլուշն»-ը 25-ամյակը նշում է վերաբրենդավորմամբ
03/07/2025 19:25
Կիսվել

Նոր անվամբ, նոր լուծումներով, նոր հավակնություններով. «Ինֆորմատիկ Սոլուշն»-ը 25-ամյակը նշում է վերաբրենդավորմամբ

«Ինֆորմատիկ Սոլուշն»-ը 25 տարեկան է: Ընկերությունը տարիների իր հաջող փորձով առաջարկում է նորարարական և տեխնոլոգիապես առաջատար լուծումներ բանկային համակարգի, ֆինանսական տեխնոլոգիաների (FinTech), պետական ու կրթական կառույցների համար։ Բարդ ու երկար ճանապարհ անցած Ինֆորմատիկ Սոլուշնն այսօր ոլորտի առաջատարներից է, որը ներմուծում ու տեղայնացնում է ժամանակակից լուծումներ՝ պլաստիկ քարտերի համակարգերից, բանկոմատներից, վճարային և ավտոմատացման սարքերից մինչև բարձր արդյունավետությամբ տպագրական համակարգեր: Ընկերությունը համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ աշխարահահռչակ տեխնոլոգիական ընկերությունների հետ:

«Մի շարք հարցերում մենք եղել ենք առաջատարը, օրինակ՝ մագնիսական վճարային քարտերից անցումը չիպերին, որն իրականացվեց Կենտրոնական Բանկի և ArCa-ի հետ համագործակցությամբ: Եղանք առաջիններից, որ բոլոր բանկերին սարքավորումներով ու ծրագրերով ապահովեցինք անցումային շրջանում: Մեզ է վստահված եղել ՀՀ քաղաքացիների անձնագրերի նախագիծը, վարորդական իրավունքների և տեխանձնագրերի անհատականացման ողջ գործընթացի կազմակերպումը», – պատմում է ընկերության հիմնադիր,  տնօրեն Ռոլանդ Դանիելյանթենը:

Համագործակցության լավագույն ավանդույթները չշրջանցելով՝ Ինֆորմատիկ Սոլուշնն իր տարեդարձը նշում է գործընկերների հետ՝ մեկ անգամ ևս ընդգծելով նրանց կարևորությունն այդ 25 տարվա հրաշալի պատմության մեջ: Սա փոքրիկ հուշանվեր է՝ հաջողված համագործակցության ու հաջողվելիք շարունակության մասին:

Ընկերության 25-ամյակը նշանավորվում է ոչ միայն անցած ճանապարհի վերարժևորմամբ ու ապագայի նոր, առավել թարմ ու նշանակալի պլանների մշակմամբ, այլ նաև վերաբրենդավորմամբ:

«Եվ համաշխարհային, և տարածաշրջանային ռիսկերն ու մարտահրավերները շատացել են թե քաղաքական, թե տնտեսական և թե տեխնոլոգիական առումով: Մեզ անհրաժեշտ էին փոփոխություններ, որովհետև և վերակազմակերպման կարիք կար, և անվանումը գործունեությանը համապատասխանեցնելու: Թռիչքաձև փոփոխությունների հավակնություն ունենք: Այս ամենը մեզ տարավ վերաբրենդավորման, որպեսզի նոր անվամբ, նոր կազմակերպչական դրվածքով, նոր լուծումներով ներկայանանք»:

Այսպիսով, այսուհետ Ինթեգրեյթիդ քուանտոմ սոլուշն ընկերությունը նորովի, նոր շնչով ու շարունակական զարգացմնան կարևոր շեշտադրումներով հանդես կգա՝ աշխարհի քարտեզի վրա մեր փոքրիկ երկիրն առավել տեսանելի դարձնելու պատրաստակամությամբ:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9