Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Nvidia-ի կապիտալացումը մոտեցել է պատմական ռեկորդին՝ աճող բաժնետոմսերի ֆոնին
04/07/2025 13:20
Կիսվել

Nvidia-ի կապիտալացումը մոտեցել է պատմական ռեկորդին՝ աճող բաժնետոմսերի ֆոնին

Nvidia Corp.-ի բաժնետոմսերը շարունակում են թանկանալ․ հինգշաբթի օրվա առևտրի արդյունքներով դրանք աճել են 1.3%-ով, ինչի շնորհիվ միկրոչիպերի արտադրողի շուկայական արժեքը մոտենում է պատմական ռեկորդին։

Առևտրային նստաշրջանի ընթացքում Nvidia-ի բաժնետոմսերը բարձրացել էին մինչև 2.4%, ինչի արդյունքում շուկայական կապիտալացումը հասել էր մոտավորապես 3.92 տրիլիոն դոլարի։ Նստաշրջանի ավարտին այդ ցուցանիշը կազմել է 3.89 տրիլիոն դոլար:

Համեմատության համար նշենք, որ Apple Inc.-ի ռեկորդային շուկայական արժեքը՝ ըստ Reuters-ի, գրանցվել է 2023-ի դեկտեմբերի վերջին և կազմել է 3.915 տրիլիոն դոլար:

IDram

Ամերիկյան շուկայի առաջատարներն այժմ Nvidia-ն, Microsoft Corp.-ն ու Apple Inc.-ն են:

Տարեսկզբից Nvidia-ի կապիտալացումը աճել է գրեթե 20%-ով։ Պատճառն արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների համար պահանջարկ ունեցող չիպերի բարձր վաճառքն է։

Վերջին չորս տարվա ընթացքում Nvidia-ի շուկայական արժեքը աճել է գրեթե 8 անգամ։

«Երբ ընկերությունը առաջին անգամ անցավ 1 տրիլիոն դոլարի շեմը, դա արդեն զարմանալի էր։ Հիմա այն մոտենում է 4 տրիլիոն դոլարի, և դա պարզապես անհավատալի է։ Սա վկայում է AI ոլորտում կատարվող հսկայական ներդրումների մասին», – ասել է Themis Trading-ի վերլուծաբան Ջո Սալուցին:

Ուշագրավ է, որ ըստ LSEG տվյալների՝ Nvidia-ի արժեքն այժմ գերազանցում է ամբողջ Բրիտանական ֆոնդային շուկայի ընդհանուր արժեքը:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69