Բիզնես

USD BUY - 382.00-1.00 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 450.00+1.00
OIL:  BRENT - 69.17-0.16 WTI - 67.25-0.07
COMEX:  GOLD - 3376.20+0.62 SILVER - 38.62+0.49
COMEX:  PLATINUM - 1463.20+0.49
LME:  ALUMINIUM - 2629.50+0.00 COPPER - 9778.50+0.00
LME:  NICKEL - 15218.00+0.00 TIN - 33445.00+0.00
LME:  LEAD - 2010.00+0.00 ZINC - 2818.50+0.00
FOREX:  USD/JPY - 147.97-0.56 EUR/GBP - 1.1646+0.18
FOREX:  EUR/USD - 1.1646+0.18 GBP/USD - 1.3444+0.30
STOCKS RUS:  RTSI - 1120.15+0.67
STOCKS US: DOW JONES - 44342.19-0.32 NASDAQ - 20895.66+0.05
STOCKS US: S&P 500 - 6296.79-0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 39819.11+0.00 TOPIX - 2834.48+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24994.14+0.68 SSEC - 3559.79+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 8992.12+0.22 CAC40 - 7822.67+0.01
STOCKS EUR:  DAX - 24289.51-0.33
21/07/2025  CBA:  USD - 383.83-0.4 GBP - 516.56-0.31
21/07/2025  CBA:  EURO - 446.97-0.27
21/07/2025  CBA:  GOLD - 41403+409 SILVER - 472.27+5.87
Apple-ը մինչև տարեվերջ կթողարկի M5 չիպով և առջևի երկու տեսախցիկով iPad Pro
21/07/2025 17:09
Կիսվել

Apple-ը մինչև տարեվերջ կթողարկի M5 չիպով և առջևի երկու տեսախցիկով iPad Pro

Apple-ը պատրաստվում է թարմացնել iPad Pro սերիան։ Նոր մոդելները կստանան M5 չիպ և միաժամանակ երկու առջևի տեսախցիկ՝ տեսագրության և տեսազանգերի համար պլանշետը ցանկացած դիրքով օգտագործելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ներկայումս M4 չիպով iPad Pro-ն ունի միայն մեկ առջևի տեսախցիկ, որը հարմարեցված է հորիզոնական ռեժիմով օգտագործման համար՝ օրինակ, ստեղնաշարով կամ հենակով աշխատելիս։ Չնայած դրան՝ Face ID-ն աշխատում է ցանկացած անկյան տակ, և նոր երկակի տեսախցիկը կդարձնի օգտագործումն ավելի հարմար՝ օգտատերերը կկարողանան վիդեոհանդիպումներ անցկացնել կամ տեսանյութեր ձայնագրել՝ առանց մտածելու, թե պլանշետը որ դիրքով են պահեն:

IDram

Անցյալ տարի iPad Pro-ն զգալի թարմացում ստացավ՝ ավելի բարակ կորպուս և OLED էկրան, ինչը զգալիորեն բարելավեց պատկերի որակը։ Այս անգամ փոփոխություններն ավելի թիրախային կլինեն․ նոր հզոր M5 չիպն ու կրկնակի առջևի տեսախցիկը կդառնան հիմնական նորամուծությունները։

Հայտնի վերլուծաբան Մինգ Չի Կուոն ավելի վաղ հայտնել էր, որ M5 չիպով iPad Pro-ի արտադրությունը կսկսվի 2025-ի երկրորդ կեսին։ Apple-ի համար սովորական է Pro մոդելների թարմացումը մոտավորապես յուրաքանչյուր 18 ամիսը մեկ, ուստի մեծ հավանականությամբ նորույթները կներկայացվեն 2025 թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

Հիշեցնենք՝ M4 չիպով ներկայիս iPad Pro մոդելները ներկայացվել էին 2024 թվականի մայիսին և դարձել Apple-ի առաջին պլանշետները OLED էկրանով ու ամենաբարակ կորպուսովն այս սերիայի պատմության ընթացքում։ Սպասվում է, որ նոր մոդելները կպահպանեն նույն դիզայնը՝ ստանալով միայն ներքին տեխնիկական բարելավումներ։

Apple-ը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանում նոր iPad Pro-ի վերաբերյալ տեղեկությունները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

21/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.83
-0.4
Եվրո (EUR)
446.97
-0.27
Ռուբլի (RUR)
4.9027
+0.0199
Լարի (GEL)
141.62
-0.11
41403
+409
Արծաթ
472.27
+5.87