Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.59+0.26 WTI - 63.35-0.77
COMEX:  GOLD - 3458.20-0.88 SILVER - 38.51+0.05
COMEX:  PLATINUM - 1341.50-1.67
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 147.72+0.38 EUR/GBP - 1.1639-0.18
FOREX:  EUR/USD - 1.1639-0.18 GBP/USD - 1.3449+0.11
STOCKS RUS:  RTSI - 1154.84+1.17
STOCKS US: DOW JONES - 44175.61+0.47 NASDAQ - 21450.02+0.98
STOCKS US: S&P 500 - 6389.45+0.78
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+1.85 TOPIX - 3024.21+1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 24858.82-0.89 SSEC - 3635.13-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9095.73-0.06 CAC40 - 7743.00+0.44
STOCKS EUR:  DAX - 24162.86-0.12
08/08/2025  CBA:  USD - 383.59-0.06 GBP - 515.62+1.03
08/08/2025  CBA:  EURO - 446.35-1.41
08/08/2025  CBA:  GOLD - 41731+139 SILVER - 473.27+7.33
OpenAI-ն և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել՝ արհեստական բանականությունը պետական ծառայություններում կիրառելու 
22/07/2025 16:44
Կիսվել

OpenAI-ն և Մեծ Բրիտանիան համաձայնագիր են ստորագրել՝ արհեստական բանականությունը պետական ծառայություններում կիրառելու 

ChatGPT-ն ստեղծած OpenAI ընկերությունը ստորագրել է համաձայնագիր՝ Մեծ Բրիտանիայի պետական ծառայություններում արհեստական բանականության կիրառմամբ արտադրողականության բարձրացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է բրիտանական կառավարությունը։

Ընկերության և Գիտության վարչության միջև կնքված համաձայնագրով OpenAI-ին կարող է տրամադրվել մուտք՝ պետական տվյալների բազաներ, և դրա ծրագրաշարերը կարող են օգտագործվել կրթության, պաշտպանության, անվտանգության և արդարադատության ոլորտներում։

Տեխնոլոգիաների հարցերով նախարար Փիթեր Քայլը նշել է, որ արհեստական բանականությունը լինելու է փոփոխությունների շարժիչ ուժը Մեծ Բրիտանիայում և խթանելու է տնտեսական աճը։

Սակայն թվային գաղտնիության պաշտպանները քննադատել են գործարքը՝ այն անվանելով «այս կառավարության դյուրահավատ վերաբերմունքի արդյունք՝ մեծ տեխնոլոգիական ընկերությունների գնալով ավելի կասկածելի վաճառքների ռազմավարության նկատմամբ»։

IDram

Համաձայնագրում նշվում է, որ Մեծ Բրիտանիան և OpenAI-ն կարող են մշակել «տեղեկատվության փոխանակման ծրագիր» և համագործակցել հասարակությանը պաշտպանող և ժողովրդավարական արժեքները պահպանող անվտանգ մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Նախատեսվում է նաև ուսումնասիրել ներդրումներ ԱԲ ենթակառուցվածքներում, ինչը սովորաբար ներառում է տվյալների կենտրոնների՝ հզոր սերվերային համակարգերի կառուցում կամ ընդլայնում, որոնք սպասարկում են ԱԲ համակարգերը։

OpenAI-ն հայտարարել է նաև, որ կընդլայնի իր ներկայացուցչությունը Լոնդոնում, որտեղ արդեն աշխատում է ավելի քան 100 աշխատակից։

Այս պայմանավորվածությունը իրավական պարտադիր ուժ չունի, այլ արտահայտում է համագործակցության մտադրությունը՝ Բրիտանիայի կառավարության և OpenAI-ի միջև։

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Օլթմենը հայտարարել է, որ այս ծրագիրը «կբերի բարեկեցություն բոլորի համար»։

Թվային իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Foxglove խմբի համատեղ տնօրեն Մարթա Դարքը քննադատել է համաձայնագիրը՝ անվանելով այն «հուսահատորեն անորոշ»։ Ըստ նրա՝ կառավարության տրամադրության տակ եղած հանրային տվյալների գանձարանը մեծ առևտրային արժեք կունենա OpenAI-ի համար՝ օգնելով վերապատրաստել ChatGPT-ի հաջորդ տարբերակը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

08/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.59
-0.06
Եվրո (EUR)
446.35
-1.41
Ռուբլի (RUR)
4.7985
-0.0128
Լարի (GEL)
142.2
+0
41731
+139
Արծաթ
473.27
+7.33