Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
«Sevan Agritech Summit 2025»-ը կխթանի գյուղատնտեսական նորարարությունը Հայաստանում
23/07/2025 17:14
Կիսվել

«Sevan Agritech Summit 2025»-ը կխթանի գյուղատնտեսական նորարարությունը Հայաստանում

Հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց «Sevan Agritech Summit 2025» միջազգային գագաթնաժողովը: Միջոցառման նպատակն է խթանել թվային և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում՝ նպաստելով ագրոտեխնոլոգիական էկոհամակարգի դերակատարների միջև փոխգործակցության, ինչպես նաև ոլորտում ձեռներեցության զարգացմանը: Միջոցառումն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի, «Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտ» (AI4DA) հիմնադրամի և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից Ակբա բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Ավստրիական զարգացման գործակալության հետ համագործակցությամբ: «Sevan Agritech Summit»-ն անցկացվում է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման շրջանակում:

«Sevan Agritech Summit»-ն աչքի է ընկնում ագրոտեխնոլոգիական ոլորտի առաջատար փորձագետների լայն ներկայացվածությամբ: Աշխարհի 10 երկրներից հրավիրված բանախոսները կներկայացնեն ոլորտի լավագույն փորձը, զարգացման միտումներն ու հեռանկարները, ինչպես նաև Հայաստանում ագրոտեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները: Եռօրյա այս միջոցառմանը մասնակցում են ավելի քան 300 մասնակիցներ Հայաստանից և արտերկրից՝ այդ թվում ձեռներեցներ, ներդրողներ, միջազգային հետազոտական հաստատությունների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

«Sevan Agritech Summit»-ի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան համաժողով, ինչպես նաև կանցկացվի ագրոտեխնոլոգիական ստարտափների «ԱգրիԹոն 2025» տարածաշրջանային մրցույթը:  Համաժողովին կքննարկվեն մի շարք առանցքային թեմաներ, ինչպիսիք են արհեստական բանականության կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, թվային լուծումների և գյուղատնտեսական ռոբոտաշինության, կլիմայախելամիտ գյուղատնտեսության և վերականգնողական պրակտիկաների զարգացման հեռանկարները, ինչպես նաև ագրիֆինթեքի ներդրման հնարավորությունները Հայաստանում:

«Սևան ԱգրիԹոն 2025» մրցույթի նպատակն է զարգացնել ագրոտեխնոլոգիական ստարտափների կարողությունները Հայաստանում՝ խթանելով տարածաշրջանային համագործակցությունը և նորարարությունները ճշգրիտ գյուղատնտեսության, ավտոմատացման և կլիմայախելամիտ լուծումների ուղղություններում։ Մրցույթին մասնակցում են ս.թ. մայիսին մեկնարկած աքսելերացիոն ծրագրի եզրափակիչ փուլն անցած 10 թիմեր: Միջոցառման ընթացքում հաղթող կճանաչվեն այն մասնակիցները, որոնք առավել արդյունավետ ագրոտեխնոլոգիական լուծումներ կառաջարկեն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա կարևորագույն խնդիրների համար: «ԱգրիԹոն 2025» մրցույթի հաղթողները կարժանանան դրամական պարգևների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և Ակբա բանկի կողմից, ինչպես նաև ներդրումային և տեխնիկական աջակցության SIGMA ծրագրի կողմից: Մրցույթի ավարտից հետո ևս SIGMA ծրագիրը հնարավորություն կունենա աշխատել միջոցառման շրջանակում ամենաարդյունավետ լուծումներ մշակած հայաստանյան ընկերությունների հետ՝ աջակցելով նրանց իրագործել իրենց գաղափարներն ու դրանք հասանելի դարձնել փոքր գյուղացիական տնտեսությունների համար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12