Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
imID-ն ձեռք է բերել Mobile ID համակարգը Viva-ից՝ նոր փուլ բացելով Հայաստանի թվային ինքնության զարգացման գործում
29/07/2025 19:14
Կիսվել

imID-ն ձեռք է բերել Mobile ID համակարգը Viva-ից՝ նոր փուլ բացելով Հայաստանի թվային ինքնության զարգացման գործում

2025 թ․ հուլիսի 28-ին imID և Viva ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Viva-ի կողմից մշակված և ներդրված Mobile ID համակարգն այժմ ամբողջությամբ փոխանցվել է imID-ին։ Այս ձեռքբերումը տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողության ընթացքում, որին մասնակցել են ընկերությունների ղեկավարները՝ Կարեն Մկոյանը (imID) և Արմեն Ավետիսյանը (Viva)։

Mobile ID-ի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանի թվային ինքնության առանցքային տեխնոլոգիան այժմ կառավարելու է միակենտրոն, համախմբող և ռազմավարական նշանակության հարթակ՝ imID։ Այս փոփոխությունը թույլ է տալիս համախմբել բոլոր երեք հեռահաղորդակցային օպերատորներին և տասը առաջատար բանկերին՝ մեկ ազգային ենթակառուցվածքի ներքո։

«Viva-ն իր տեխնոլոգիական փորձը և երկարամյա փորձառությունը փոխանցում է imID-ին՝ հավատալով, որ նոր կառուցվածքի ներքո Mobile ID-ն կզարգանա առավել լայն թափով և կունենա համապետական նշանակություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի թվայնացման ուղղությամբ», – նշել է Արմեն Ավետիսյանը։

imID ընկերությունը, որը հիմնադրվել է 2024 թվականին բանկերի և հեռահաղորդակցական ընկերությունների կողմից, գործում է որպես վստահության ծառայություններ մատուցող (Trust Service Provider) ՝ նպատակ ունենալով ստեղծել ժամանակակից թվային ինքնության էկոհամակարգ։ Mobile ID-ի ձեռքբերումը նաև հիմք է ստեղծում ծառայությունների արդիականացման և նորարարական լուծումների ներդրման համար՝ հասանելի դարձնելով ապահով թվային նույնականացում և էլեկտրոնային ստորագրություն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։

«Մենք պատրաստում ենք ծառայությունների լայնածավալ փաթեթ, որը կբերի ոչ միայն տեխնոլոգիական արդիականացում, այլ նաև զգալի առաջընթաց թվային հասարակության կառուցման ճանապարհին։ Viva-ից ձեռք բերված Mobile ID լուծումը, որին արդեն ինտեգրված են Յուքոմ եւ Թիմ Տելեկոմ Արմենիա հեղահաղորդակցութան ընկերությունները, համատեղ ուժերով կվերափոխվի՝ դառնալով մատչելի, արագ և անվտանգ ինքնության հաստատման գործիք յուրաքանչյուրի համար՝ պետական, մասնավոր և անհատական մակարդակներում», – նշել է Կարեն Մկոյանը։

Այս ձեռքբերումը նոր ազդակ է տալիս Հայաստանի թվային փոխակերպման գործընթացին՝ մոտեցնելով այն միջազգային չափանիշներին և նպաստելով Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային թվային էկոհամակարգերին։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85