Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Սլավոնական համալսարանի ինժեներական ամառային դպրոցում
30/07/2025 12:42
Կիսվել

Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Սլավոնական համալսարանի ինժեներական ամառային դպրոցում

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես է  եկել առաջնորդության թեմայով դասախոսությամբ՝ Դիլիջանում անցկացվող ինժեներական ամառային դպրոցի շրջանակներում։

Ամառային դպրոցը կազմակերպվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից՝ գերմանական ՌՈԴԵ ԵՎ ՇՎԱՐՑ (Rohde & Schwarz) թեստավորման և չափումների ոլորտում առաջատար ընկերության և Լոկատոր ընկերության հետ համագործակցությամբ։ Դպրոցի նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները հեռահաղորդակցության, անլար կապի համակարգերի, շարժական 4G/5G տեխնոլոգիաների, քվանտային ֆիզիկայի և հարակից ոլորտներում՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ։

Իր ելույթում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց առաջնորդության հիմնական սկզբունքները, արդյունավետ կառավարման մոտեցումները, ինչպես նաև կարևորեց փափուկ հմտությունների և անձնական տեսլականի դերը մասնագիտական հաջողությունների հասնելու գործընթացում։ Բացի այդ, նա անդրադարձավ նաև հեռահաղորդակցության ոլորտի մարտահրավերներին, 5G տեխնոլոգիաների ժամանակակից միտումներին և ոլորտի զարգացման հեռանկարներին։

«Ucom-ում մենք շատ ենք կարևորում տեխնոլոգիական կրթությունը, և ողջունում ենք երիտասարդների համար ստեղծված նման ցանկացած հնարավորություն։ Ուրախ եմ, որ այսօր  հնարավորություն ունեցա իմ գիտելիքներով և փորձով կիսվելու ամառային դպրոցի մասնակիցների հետ։ Հավատացած եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ապագա մասնագետների պատրաստման գործում այսօրվա ներդրումների շնորհիվ վաղը կունենանք նորարար և մրցունակ մասնագիտական համայնք», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ելույթից հետո տեխնիկական տնօրինության աշխատակիցներն իրականացրեցին դրայվ թեսթ, և մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում անցկացնելու դրայվ թեսթ՝ ստուգելով բջջային ցանցի ռադիոծածկույթի, որակի, ինչպես նաև շահագործվող կայանների հիմնական պարամետրերը։

«Ամառային դպրոցն իր կարևորությամբ եզակի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին և ուսանողներին խորացնել գիտելիքներն ու ձեռք բերել նոր հմտություններ՝ կիրառելով դրանք պրակտիկ խնդիրների լուծման մեջ։ Այսպիսի ծրագրերը խթանում են գիտական և ինժեներական մտածողության զարգացումը, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Կազմակերպիչները բարձր են գնահատում նման առաջատար ընկերությունների մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մասնակիցներին շփվել ոլորտի փորձառու մասնագետների հետ և ներգրավվել իրական նախագծերում», – նշել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ինժիներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն տ․գ․թ․ դոցենտ Ահարոն Ահարոնյանը։

Նշենք, որ բարձր տեխնոլոգիական ուղղվածությամբ 5-օրյա ամառային ինժեներական դպրոցը նվիրված է ժամանակակից կապի ցանցերի և քվանտային հաղորդակցման տեխնոլոգիաների խորացված ուսումնասիրմանը։

Ծրագրին մասնակցել է 17-ից 25 տարեկան 50 երիտասարդ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04