Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը
30/07/2025 17:07
Կիսվել

Yandex Armenia-ի գործարքների ծավալը 2024 թ. կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 1,1%-ը

Այս մասին Sevan Startup Summit-ի ընթացքում պատմել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։ Հայաստանում արդեն գործում է ընկերության 10-ից ավելի ծառայություն, որոնցից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը: 2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1%-ին։  Ծառայությունները եկամտի հնարավորություն են տալիս 120 հազար մարդու, որոնք կազմում են երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10%-ը։  

«2024 թ․ Yandex Armenia-ի գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլն դոլար, ինչը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 1,1 տոկոսին։ Նման արդյունքը հնարավոր է դարձել մեր պրոդուկտների որակի շարունակական բարելավման, ինչպես նաև գործընկերների և օգտատերերի թվի աճի շնորհիվ: Այսօր մեր էկոհամակարգում ավելի քան 10 ծառայություն կա, որոնցից օգտվում է երկրի յուրաքանչյուր երկրորդ չափահաս բնակիչը։ Ավելի քան 120 հազար մարդ եկամուտ է ստանում Yandex Armenia-ի քաղաքային ծառայությունների շնորհիվ․ դա երկրի տնտեսապես ակտիվ բնակչության գրեթե 10 տոկոսն է։ Մենք շարունակելու ենք ներդրումներ կատարել թվային ենթակառուցվածքի զարգացման գործում և Հայաստանում ներդնել նորարարական տեխնոլոգիաներ, որպեսզի հայ օգտատերերի համար ապահովենք ծառայությունների էլ ավելի բարձր մակարդակ», – նշել է Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը։

Yandex Armenia-ն ներկայացված է այնպիսի ծառայություններով, ինչպիսիք են տաքսիների առցանց պատվերը, առաքումն ու սնունդը, գեոսերվիսները, ժամանցային ծառայությունները, ինչպես նաև կրթական նախագծերը: Ընկերությունը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ և ներդրմամբ, ինչն ուղղված է օգտատերերի կյանքի բարելավմանը և երկրում թվային միջավայրի զարգացմանը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11