Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.50+0.00
EUR BUY - 439.00-2.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 72.59+3.74 WTI - 69.25+3.95
COMEX:  GOLD - 3326.40+0.47 SILVER - 38.35+0.24
COMEX:  PLATINUM - 1416.40-0.56
LME:  ALUMINIUM - 2635.50-0.58 COPPER - 9769.50-1.62
LME:  NICKEL - 15320.00-1.62 TIN - 34061.00-2.27
LME:  LEAD - 2014.00-0.89 ZINC - 2823.50-1.35
FOREX:  USD/JPY - 148.1-0.18 EUR/GBP - 1.1553-0.23
FOREX:  EUR/USD - 1.1553-0.23 GBP/USD - 1.335+0.08
STOCKS RUS:  RTSI - 1056.83-2.24
STOCKS US: DOW JONES - 44632.99-0.46 NASDAQ - 21098.29-0.38
STOCKS US: S&P 500 - 6370.86-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 40654.70-0.05 TOPIX - 2920.18+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25176.93-1.36 SSEC - 3615.72+0.17
STOCKS EUR:  FTSE100 - 9136.32+0.60 CAC40 - 7857.36+0.72
STOCKS EUR:  DAX - 24217.37+1.03
30/07/2025  CBA:  USD - 383.84+0 GBP - 512.96+0.57
30/07/2025  CBA:  EURO - 442.91-1.35
30/07/2025  CBA:  GOLD - 40928+139 SILVER - 470.24-0.25
Nvidia-ն TSMC-ին 300 հազար H20 չիպի արտադրություն է պատվիրել
30/07/2025 20:58
Կիսվել

Nvidia-ն TSMC-ին 300 հազար H20 չիպի արտադրություն է պատվիրել

Ամերիկյան Nvidia Corp. ընկերությունը թայվանական TSMC ընկերությունից 300 հազար H20 չիպի արտադրություն է պատվիրել: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ աղբյուրներից մեկի՝ Չինաստանում բարձր պահանջարկը ստիպել է Nvidia-ին հրաժարվել միայն առկա պահուստների վրա հենվելու մտքից։ Այս պահին H20 չիպերի պահուստը կազմում է 600-700 հազար միավոր։

SemiAnalysis-ի տվյալներով՝ անցյալ տարի Nvidia-ն վաճառել է մոտ 1 միլիոն նման պրոցեսոր։

H20-ը ընկերության առաջատար Hopper արհեստական բանականության չիպերի «կրճատված» տարբերակն է, որը մշակվել է հատկապես չինական շուկայի համար՝ հաշվի առնելով Վաշինգտոնի կողմից կիրառված արտահանման սահմանափակումները։

IDram

Ընթացիկ տարվա ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստացի արգելել էր նաև H20 մոդելի վաճառքը Չինաստանին, սակայն հուլիսին որոշումը չեղարկվել էր։

Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանը Պեկին կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ H20-ի արտադրության վերագործարկման հարցը կորոշվի՝ կախված պատվերների ծավալից, և որ մատակարարման շղթայի ամբողջական վերագործարկումը կարող է տևել մինչև ինը ամիս։

H20 չիպերի արտահանման համար ընկերությունը պետք է ունենա ԱՄՆ կառավարության արտոնագիր։ Հուլիսի կեսին Nvidia-ն հայտարարել էր, որ իշխանությունները խոստացել են մոտ ապագայում տրամադրել համապատասխան արտոնագրեր։

Այնուամենայնիվ, Reuters-ի աղբյուրների համաձայն, դրանք դեռ պետք է ստանան ԱՄՆ Առևտրի նախարարության հաստատումը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

30/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.84
+0
Եվրո (EUR)
442.91
-1.35
Ռուբլի (RUR)
4.7045
-0.0116
Լարի (GEL)
141.9
+0
40928
+139
Արծաթ
470.24
-0.25