Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00-0.50
EUR BUY - 434.00-5.00 EUR SELL - 442.00-5.00
OIL:  BRENT - 73.10+0.70 WTI - 69.94+1.00
COMEX:  GOLD - 3344.40+0.54 SILVER - 37.17-3.08
COMEX:  PLATINUM - 1344.40-5.08
LME:  ALUMINIUM - 2605.50-1.14 COPPER - 9798.00+0.29
LME:  NICKEL - 15316.00-0.03 TIN - 33693.00-1.08
LME:  LEAD - 2016.50+0.12 ZINC - 2805.00-0.66
FOREX:  USD/JPY - 148.79+0.47 EUR/GBP - 1.1423-1.13
FOREX:  EUR/USD - 1.1423-1.13 GBP/USD - 1.3255-0.71
STOCKS RUS:  RTSI - 1049.46-0.70
STOCKS US: DOW JONES - 44461.28-0.38 NASDAQ - 21129.67+0.15
STOCKS US: S&P 500 - 6362.90-0.12
STOCKS JAPAN:  NIKKEI - 40654.70-0.05 TOPIX - 2920.18+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25176.93-1.36 SSEC - 3615.72+0.17
STOCKS EUR:  FTSE100 - 9136.94+0.01 CAC40 - 7861.96+0.06
STOCKS EUR:  DAX - 24262.22+0.19
30/07/2025  CBA:  USD - 383.84+0 GBP - 512.96+0.57
30/07/2025  CBA:  EURO - 442.91-1.35
30/07/2025  CBA:  GOLD - 40928+139 SILVER - 470.24-0.25
Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը
31/07/2025 11:39
Կիսվել

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հայտարարում են «Խելացի թռչնադիտարկում․ քաղաքային բնությունը՝ երիտասարդների աչքերով» նորարարական կրթական ծրագրի մեկնարկի մասին։ Այն միավորելու է թվային տեխնոլոգիաները և բնապահպանական կրթությունը՝ նպաստելով երիտասարդների կապի ամրապնդմանը քաղաքային կենսաբազմազանության հետ։

Ծրագրի շրջանակում դպրոցներում և համայնքային տարածքներում տեղադրված արհեստական բանականությամբ աշխատող «Bird Buddy» խելացի կերամանները աշակերտներին հնարավորություն կտան բջջային հավելվածի միջոցով դիտարկել և ճանաչել թռչուններին։ Երբ թռչունը մոտենում է կերամանին, ներկառուցված տեսախցիկն ավտոմատ կերպով ակտիվանում է, լուսանկարում և տեսանկարահանում այն, ապա արհեստական բանականության ալգորիթմը վերլուծում է պատկերը և որոշում թռչնի տեսակը։

Այդ տեղեկատվությունն ուղարկվում է Bird Buddy-ի բջջային հավելվածին, որի միջոցով օգտատերը  տեղեկատվություն է ստանում թռչնի տեսակի և  դրան վերաբերող այլ հետաքրքիր փաստերի մասին։ Արդյունքում աշակերտները կարող են դիտել կենդանի կամ ձայնագրված տեսանյութերը, ճանաչել թռչունների տեսակները, պահել «թռչնային մատյան»՝ գրանցելով այցելությունները, կիսվել իրենց դիտարկումներով ուսուցիչների և ընկերների հետ։

«UCOM-ի համար, որպես կանաչ ընկերություն, շրջակա միջավայրի պահպանությունը շատ կարևոր է, և մենք հավատում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է նպաստեն բնապահպանական կրթության զարգացմանը։  Այս ծրագրի միջոցով մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու նոր տեխնոլոգիաները՝ առավել դինամիկ բնապահպանական կրթություն ստանալու համար։ Այս համագործակցությամբ մենք նպաստելու ենք, որ առաջադեմ տեխնոլոգիաները ծառայեն համայնքների զարգացմանը», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այս գործընկերությունը հիանալի օրինակ է, թե ինչպես կարող են տեխնոլոգիական նորամուծությունները հարստացնել կրթական պրոցեսը։ Երբ միավորում ես բնական հետաքրքրասիրությունը, բնության հանդեպ սերը և տեխնոլոգիական լուծումները, երեխաներն սկսում են նորովի տեսնել իրենց միջավայրը։ Այս ծրագիրն օգնում է ոչ միայն ճանաչել թռչուններին, այլ նաև ձևավորել բնության հանդեպ հոգատար մտածողություն, թվային հմտությունների կիրառմամբ աշխարհը նորովի բացահայտելու ունակություն», – ասաց Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Ծրագիրը ներառում է նաև ներառական կրթության բաղադրիչներ։ «Խելացի կերամանները» կտեղադրվեն Երևանի, Դիլիջանի և Եղեգնաձորի մի շարք դպրոցներում, ինչպես նաև Ջրվեժի անտառպարկում և Ուրցաձորի Էկոկենտրոնում։

30/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.84
+0
Եվրո (EUR)
442.91
-1.35
Ռուբլի (RUR)
4.7045
-0.0116
Լարի (GEL)
141.9
+0
40928
+139
Արծաթ
470.24
-0.25