Բիզնես

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.50-0.50
EUR BUY - 434.00+0.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 71.84-1.72 WTI - 69.40-0.77
COMEX:  GOLD - 3341.90-0.07 SILVER - 36.66-1.37
COMEX:  PLATINUM - 1295.40-3.64
LME:  ALUMINIUM - 2565.00-1.55 COPPER - 9611.00-1.91
LME:  NICKEL - 14936.00-2.48 TIN - 32710.00-2.92
LME:  LEAD - 1970.50-2.28 ZINC - 2760.50-1.59
FOREX:  USD/JPY - 150.83+1.37 EUR/GBP - 1.142-0.03
FOREX:  EUR/USD - 1.142-0.03 GBP/USD - 1.3195-0.45
STOCKS RUS:  RTSI - 1071.61+2.11
STOCKS US: DOW JONES - 44130.98-0.74 NASDAQ - 21122.45-0.03
STOCKS US: S&P 500 - 6339.39-0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 41069.82+1.02 TOPIX - 2943.07+0.78
STOCKS CHINA:  HANG SENG - 24773.33-1.60 SSEC - 3573.21-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 9132.81-0.05 CAC40 - 7771.97-1.14
STOCKS EUR:  DAX - 24065.47-0.81
31/07/2025  CBA:  USD - 383.82-0.02 GBP - 507.64-5.32
31/07/2025  CBA:  EURO - 439.01-3.9
31/07/2025  CBA:  GOLD - 40775-153 SILVER - 467.94-2.3
Հայաստանը՝ որպես տարածաշրջանային ներդրումային կենտրոն․ ԻՆՔՈՐ-ը համագործակցության նոր հնարավորուններ ու պայմաններ է ստեղծում
31/07/2025 17:17
Կիսվել

Հայաստանը՝ որպես տարածաշրջանային ներդրումային կենտրոն․ ԻՆՔՈՐ-ը համագործակցության նոր հնարավորուններ ու պայմաններ է ստեղծում

ԻՆՔՈՐ ներդրումային ընկերության կողմից կազմակերպված բիզնես-նախաճաշը կայացավ հուլիսի 23-ին Գրանդ հոթել Երևանում։ Միջոցառումը միավորել էր ֆինանսական շուկայի ներկայացուցիչներին և մասնագետներին, ներդրողներին և գործարարներին։ Քննարկման առանցքում էին Հայաստանի ներդրումային շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։

Հանդիպման ընթացքում բանախոսները քննարկեցին տնտեսական միտումները, ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու առկա ռիսկերը, ներկայացրեցին վերլուծություններ  Հայաստանի և Մերձավոր Արևելքի շուկաների վերաբերյալ։ Ելույթներում առանձնակի կարևորվեց միջազգային համագործակցությունը՝ որպես ներդրումային կապիտալի ներգրավման նշանակալի գործոն։

ԻՆՔՈՐ-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Դավթյանն իր ելույթում նշեց. «ԻՆՔՈՐ-ը հաջողությամբ համագործակցում է ֆինանսական տարբեր կառույցների հետ»։ Դավթյանն ընդգծեց նաև, որ ընկերությունը հաջողությամբ ներդրումային ծառայություններ է մատուցում հայաստանյան և արտասահմանյան հաճախորդներին:

Միջոցառման ընթացքում ԻՆՔՈՐ-ի գլխավոր վերլուծաբան Հայկ Օհանյանը մասնակիցներին  ներկայացրեց ներդրումային ժամանակակից ուղղությունների վերաբերյալ համառոտ վերլուծություն։ Նա խոսեց միջազգային ակտիվներում ներդրումների առանցքային նշանակության մասին՝ հյուրերի ուշադրությունը հրավիրելով չինական և թայվանական խոշորագույն թվային ընկերությունների գործունեության վրա։

Նման հետաքրքիր ձևաչափով հանդիպումն իրականացվեց ԱՄԷ-ում գործընկեր AM Wealth ընկերության հետ համատեղ։ Ընկերության զարգացման տնօրեն Մարինա Ժուկովան կարևորեց կապիտալի պահպանման ռազմավարական մոտեցումը․ «Այսօր ներդրումային հաջողության բանալին ակտիվների գրագետ դիվերսիֆիկացիան է։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 10 գործարարից 8-ը բիզնեսը վաճառելուց հետո մոտ 10 տարվա ընթացքում կորցնում է իր ակտիվների մինչև 50%-ը։ Դիվերսիֆիկացիան օգնում է նվազեցնել կապիտալի կորստի ռիսկերը։ Ներդրումային պորտֆելը պետք է ներառի և՛ բաժնետոմսեր, և՛ պարտատոմսեր, և՛ անշարժ գույք, և՛ ոսկի։ Արդյունքում՝ մենք առաջարկում ենք արդյունավետ ֆինանսական պլանավորում՝ հուսալի գործընկերոջ միջոցով»։

Հանդիպման ավարտից հետո հյուրերը հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու մասնագիտական թեմաներն ու խնդիրները, դիտարկել նոր համագործակցությունների շրջանակներն ու հեռանկարները։

 

31/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.82
-0.02
Եվրո (EUR)
439.01
-3.9
Ռուբլի (RUR)
4.7656
+0.0611
Լարի (GEL)
141.81
-0.09
40775
-153
Արծաթ
467.94
-2.3