Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Apple-ը երրորդ ֆինանսական եռամսյակում աճեցրել է մաքուր շահույթը 9%-ով, իսկ եկամուտը՝ 10%-ով
01/08/2025 13:40
Կիսվել

Apple-ը երրորդ ֆինանսական եռամսյակում աճեցրել է մաքուր շահույթը 9%-ով, իսկ եկամուտը՝ 10%-ով

Ամերիկյան Apple Inc.-ը 2025 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում մաքուր շահույթն ավելացրել է 9%-ով, իսկ ընդհանուր եկամուտը՝ 10%-ով:

Մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը, ընդհանուր եկամուտը և iPhone-ների վաճառքները դարձել են ռեկորդային՝ երրորդ ֆինանսական եռամսյակի համար, իսկ ծառայություններից ստացված եկամուտը՝ ռեկորդային ամբողջ պատմության ընթացքում։

Ըստ Apple-ի տարածած մամուլի հաղորդագրության՝ եռամսյակի արդյունքներով ընկերության մաքուր շահույթը կազմել է 23.43 միլիարդ դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել էր 21.45 միլիարդ դոլար։ Մեկ բաժնետոմսի շահույթն աճել է՝ հասնելով 1.57 դոլարի՝ նախորդ տարվա 1.4 դոլարի փոխարեն։

Եռամսյակային եկամուտը կազմել է 94.04 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա 85.78 միլիարդի փոխարեն։

LSEG-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսում էին 1.43 դոլար շահույթ՝ մեկ բաժնետոմսի հաշվով և 89.53 միլիարդ դոլար եկամուտ։

IDram

iPhone-ների վաճառքից եկամուտն աճել է 13%-ով՝ կազմելով 44.58 միլիարդ դոլար:

Mac համակարգիչներից եկամուտն աճել է 15%-ով՝ կազմելով 8.05 միլիարդ դոլար:

iPad-ներից եկամուտը նվազել է 8%-ով՝ կազմելով 6.58 միլիարդ դոլար:

Ծառայություններից եկամուտն (App Store, Apple Music, Apple Pay, iCloud) աճել է 13%-ով՝ հասնելով 27.42 միլիարդ դոլարի:

Կրելի սարքերից և աքսեսուարներից եկամուտը նվազել է 9%-ով՝ կազմելով 7.4 միլիարդ դոլար:

Չինաստանում՝ ներառյալ Հոնկոնգում ու Թայվանում Apple-ի վաճառքներն աճել են 4%-ով՝ հասնելով 15.37 միլիարդ դոլարի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 41.2 միլիարդ դոլարի (+9%), Եվրոպայում՝ 24.01 միլիարդ դոլարի (+10%), Ճապոնիայում՝ 5.78 միլիարդ դոլարի (+13%)։

Ընկերությունը մեկ բաժնետոմսի դիմաց վճարելու է 0.26 դոլար եռամսյակային շահաբաժին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11