LG-Ն ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԳՐԱՆՑԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՆԿՈՒՄ
Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար հարավկորեական LG Electronics ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ըստ ներկայացված հաշվետվության՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 8%-ով և կազմել շուրջ 139,04 մլն ԱՄՆ դոլար: Միևնույն ժամանակ, գործառնական շահույթը աճել է 37%-ով և կազմել 426,92 մլն ԱՄՆ դոլար, իսկ վաճառքի ծավալները, աճելով շուրջ 10,1%-ով, կազմել են 13,58 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ հաշվետու եռամսյակում LG-ն վաճառել է 12,1 մլն սմարթֆոն, ինչն ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է:
LG ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին: