Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.30-0.44 WTI - 63.54+0.30
COMEX:  GOLD - 3440.10-0.52 SILVER - 38.21-0.78
COMEX:  PLATINUM - 1334.00-0.56
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 147.45-0.18 EUR/GBP - 1.1673+0.29
FOREX:  EUR/USD - 1.1673+0.29 GBP/USD - 1.3465+0.12
STOCKS RUS:  RTSI - 1154.84+0.00
STOCKS US: DOW JONES - 44175.61+0.00 NASDAQ - 21450.02+0.00
STOCKS US: S&P 500 - 6389.45+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+0.00 TOPIX - 3024.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24906.81+0.19 SSEC - 3647.55+0.34
STOCKS EUR:  FTSE100 - 9095.73+0.00 CAC40 - 7743.00+0.00
STOCKS EUR:  DAX - 24162.86+0.00
11/08/2025  CBA:  USD - 383.58-0.01 GBP - 515.68+0.06
11/08/2025  CBA:  EURO - 446.64+0.29
11/08/2025  CBA:  GOLD - 41858+127 SILVER - 472.21-1.06
ԱՄՆ Առևտրի նախարարությունը արտոնագրել է Nvidia-ին՝ Չինաստան չիպեր արտահանելու համար
11/08/2025 17:39
Կիսվել

ԱՄՆ Առևտրի նախարարությունը արտոնագրել է Nvidia-ին՝ Չինաստան չիպեր արտահանելու համար

ԱՄՆ Առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոն արտոնագիր է տրամադրել Nvidia տեխնոլոգիական ընկերությանը՝ ՉԺՀ-ում H20 չիպերի վաճառքի համար։ Այս մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ լիցենզիայի տրամադրման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Սպիտակ տանը:

IDram

Nvidia-ն ստեղծել էր այս չիպերի մոդելը հատուկ չինական շուկայի համար, որպեսզի արտադրանքը համապատասխանի այն արտահանման չափանիշներին, որոնք սահմանվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Նշվում է, որ մատակարարումների սահմանափակումների վերացումը դարձել էր վեճի թեմա ամերիկյան անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների միջև, որոնք մտահոգված էին իրավիճակով։

Ապրիլի սկզբին ԱՄՆ իշխանությունները տեղեկացրել էին Nvidia-ին, որ ընկերությունը այլևս չի կարող ՉԺՀ մատակարարել H20 չիպերը արհեստական բանականության տեխնոլոգիաների համար՝ առանց հատուկ լիցենզիայի։ Վաշինգտոնը նոր պահանջը բացատրել էր նրանով, որ «արտադրանքը կարող է օգտագործվել սուպերհամակարգչում»։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

11/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.58
-0.01
Եվրո (EUR)
446.64
+0.29
Ռուբլի (RUR)
4.7882
-0.0103
Լարի (GEL)
142.49
+0.29
41858
+127
Արծաթ
472.21
-1.06