Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Nvidia-ն և AMD-ն Չինաստանում ԱԲ չիպերի վաճառքից գոյացած եկամուտի 15%-ը կհանձնեն պետությանը
12/08/2025 11:33
Կիսվել

Nvidia-ն և AMD-ն Չինաստանում ԱԲ չիպերի վաճառքից գոյացած եկամուտի 15%-ը կհանձնեն պետությանը

Nvidia Corp. և Advanced Micro Devices Inc. (AMD) համաձայնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին փոխանցել Չինաստանում ԱԲ չիպերի վաճառքից ստացվող եկամուտի մի մասը:

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ սա Վաշինգտոնի կողմից բյուջետային եկամուտներն ավելացնելու հերթական դրսևորում է։

Աղբյուրների տվյալներով՝ Թրամփի վարչակազմը Nvidia-ի կողմից H20 ԱԲ չիպերի վաճառքից կստանա եկամուտի 15%-ը՝ համաձայն այն գործարքի, որը թույլ է տալիս մատակարարումներ անել Չինաստան։ Հաշվի առնելով H20 չիպերի նկատմամբ բարձր պահանջարկը՝ տուրքը կարող է հասնել միլիարդավոր դոլարների:

IDram

Նմանատիպ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև AMD-ի հետ՝ կապված նրա MI308 չիպերի մատակարարումների հետ։ Պայմանագրերի մանրամասները դեռ մշակվում են։

Nvidia-ն ստեղծել է ԱԲ չիպերի հատուկ տարբերակ՝ նախատեսված չինական շուկայի համար՝ հաշվի առնելով ԱՄՆ կառավարության կողմից Չինաստան կիսահաղորդչային բաղադրիչների մատակարարման վրա նախկինում սահմանված սահմանափակումները։ Սակայն ապրիլին ամերիկյան իշխանություններն արգելեցին Nvidia-ին վաճառել նույնիսկ այդ մոդելները՝ առանց հատուկ թույլտվության։

ԱՄՆ Առևտրի նախարարությունը օգոստոսի 8-ին սկսեց Nvidia-ին տրամադրել արտոնագրեր՝ H20 մոդելները Չինաստան մատակարարելու համար։ Նույնիսկ հանգստյան օրերին նախարարությունը սկսեց լիցենզիա տալ AMD-ի MI308 չիպերի մատակարարման համար:

«Մենք հետևում ենք ԱՄՆ իշխանությունների սահմանած կանոններին համաշխարհային շուկաներում: Արդեն մի քանի ամիս Չինաստան չենք մատակարարում H20 չիպեր և հուսով ենք, որ արտահանման վերահսկողության կանոնները թույլ կտան ԱՄՆ-ին մրցունակ լինել Չինաստանում և ամբողջ աշխարհում», – հայտարարել է Nvidia-ն։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04