Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 444.00+0.00 EUR SELL - 450.00+0.00
OIL:  BRENT - 65.84-0.53 WTI - 62.86-0.51
COMEX:  GOLD - 3409.30+0.31 SILVER - 38.62+1.10
COMEX:  PLATINUM - 1346.70-0.07
LME:  ALUMINIUM - 2588.00-0.80 COPPER - 9731.50-0.31
LME:  NICKEL - 15351.00+1.29 TIN - 33805.00+0.54
LME:  LEAD - 1998.00-0.47 ZINC - 2822.00-0.18
FOREX:  USD/JPY - 146.5-1.03 EUR/GBP - 1.1702+0.15
FOREX:  EUR/USD - 1.1702+0.15 GBP/USD - 1.3571+0.50
STOCKS RUS:  RTSI - 1176.54+0.20
STOCKS US: DOW JONES - 44922.27+1.04 NASDAQ - 21713.14+0.14
STOCKS US: S&P 500 - 6466.58+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 43274.67+1.30 TOPIX - 3091.91+0.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25613.67+2.58 SSEC - 3683.46+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 9165.23+0.19 CAC40 - 7804.97+0.66
STOCKS EUR:  DAX - 24185.59+0.67
13/08/2025  CBA:  USD - 383.56-0.25 GBP - 520.34+3.85
13/08/2025  CBA:  EURO - 449.34+3.74
13/08/2025  CBA:  GOLD - 41229-188 SILVER - 464.78-1.11
Perplexity-ը ցանկանում է 34.5 միլիարդ դոլարով գնել Chrome-ը 
14/08/2025 11:21
Կիսվել

Perplexity-ը ցանկանում է 34.5 միլիարդ դոլարով գնել Chrome-ը 

Արհեստական բանականության ոլորտում գործող Perplexity ստարտափը անսպասելիորեն առաջարկել է Google-ից գնել Chrome դիտարկիչը՝ 34.5 միլիարդ դոլարով։

Առաջարկված գումարը գրեթե կրկնակի գերազանցում է ստարտափի ներկայիս գնահատված արժեքը, որը կազմում է 18 միլիարդ դոլար։ Perplexity-ի հայտարարության մեջ նշվում է, որ գործարքը պատրաստ են ֆինանսավորել մի քանի խոշոր վենչուրային ֆոնդեր։

IDram

Գնման առաջարկը արվել է, երբ Google ընկերությունը (որը մտնում է Alphabet Inc.-ի կազմի մեջ) պարտվել է հակամենաշնորհային գործում, որը վերաբերում է առցանց որոնման ոլորտում ընկերության գերիշխող դիրքին։ Այս ամիս ակնկալվում է, որ ամերիկյան դատարանը կընդունի որոշում այն քայլերի վերաբերյալ, որոնք ընկերությունը պետք է իրականացնի՝ խախտումները վերացնելու համար։ Ամենածայրահեղ միջոցը կարող է լինել Chrome-ի վաճառքը։ Հենց այս տարբերակին է աջակցում ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

Perplexity-ի համահիմնադիր Արավինդ Սրինիվասը Alphabet-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչային հղած իր նամակում նշել է, որ առաջարկն «ուղղված է հակամենաշնորհային պահանջների կատարմանը՝ Chrome-ը հանձնելով փորձառու և անկախ օպերատոր»։

Alphabet-ը հրաժարվել է մեկնաբանություններից։ Ինչպես գրում է Financial Times-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, ընկերությունն այս առաջարկը լուրջ չի ընդունում։

Perplexity-ն արդեն մի անգամ արել էր առաջարկ՝ մեծ ընկերություն գնելու վերաբերյալ, սակայն այն ավարտվել էր անհաջողությամբ․ այս տարվա սկզբին էլ ընկերությունը պատրաստակամություն հայտնել էր գնել TikTok ծառայությունը 50 միլիարդ դոլարով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

13/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.56
-0.25
Եվրո (EUR)
449.34
+3.74
Ռուբլի (RUR)
4.7981
+0.0071
Լարի (GEL)
140.66
-1.91
41229
-188
Արծաթ
464.78
-1.11