Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Wired․ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են xAI-ի հետ պայմանագրից՝ Grok-ի հակասեմական պատասխաններից հետո
18/08/2025 11:08
Կիսվել

Wired․ ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են xAI-ի հետ պայմանագրից՝ Grok-ի հակասեմական պատասխաններից հետո

ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են պայմանագիր կնքել xAI ընկերության հետ՝ արհեստական բանականության ոլորտում պետական կառույցներին սպասարկելու նպատակով: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ստարտափի կողմից ստեղծված Grok չաթբոթին մեղադրել են հակասեմական բնույթի տեղեկատվություն տարածելու մեջ։ Այս մասին գրում է ամերիկյան Wired ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ xAI ընկերությունը պետք է դառնար ամերիկյան վարչակազմի նախաձեռնության մի մաս, որի նպատակն էր ԱԲ տեխնոլոգիաների միջոցով ներգրավել ՏՏ-հսկաներին դաշնային կառավարության արդիականացման գործընթացում։ Wired-ի տրամադրության տակ հայտնված էլեկտրոնային նամակի համաձայն՝ հունիսի սկզբին ԱՄՆ-ի ընդհանուր ծառայությունների վարչության (GSA) ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել xAI թիմի հետ՝ Grok-ը պետական կառույցների աշխատանքում ներդնելու շուրջ։ Սակայն հուլիսի սկզբին ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Grok-ը վերարտադրում է հակասեմական թեզեր և դրական է արտահայտվում նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի մասին։ Դրանից հետո GSA-ի ղեկավարությունը փոխեց իր դիրքորոշումը և բացառեց xAI-ին այն ընկերությունների ցանկից, որոնց առաջարկվել էր պայմանագիր կնքել:

IDram

Ավելի վաղ հաղորդվել էր, որ GSA-ն OpenAI, Alphabet և Anthropic ընկերություններին ընդգրկել է այն մատակարարների ցանկում, որոնք ստացել են  պետական կառույցներին ԱԲ լուծումներ տրամադրելու հաստատում։ Խոսքը երեք ԱԲ մոդելների մասին է՝ OpenAI-ի ChatGPT, Google-ի (Alphabet-ին պատկանող) Gemini և Anthropic-ի Claude։ Բոլորն անցել են անվտանգության և արդյունավետության ստուգում։ Փորձաքննության արդյունքում որոշվել է դրանք տեղակայել հատուկ հարթակում, որը հնարավորություն կտա արագացնել գնումների գործընթացը և հեշտացնել պետական կառույցների հասանելիությունը առևտրային IT լուծումներին։

Հիշեցնենք՝ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը 2023 թվականի ապրիլին հիմնադրել է xAI ստարտափը, որը զբաղվում է արհեստական բանականությամբ։ Մի քանի ամիս անց ընկերությունը ներկայացրեց Grok ԱԲ-չաթբոթը։ Նախագծի ստեղծողները պնդում են, որ այս արտադրանքը տարբերվում է համանմաններից՝ գրաքննության բացակայությամբ և իրական ժամանակում արդիական տեղեկատվության հասանելիությամբ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21