
Arca համակարգում ինտերնետ կապուղիների հետ կապված խնդիրներ կան. որոշ գործարքներ այս պահին անհասանելի են
Այս պահին Arca ազգային վճարային համակարգում ինտերնետ կապուղիների հետ կապված առկա են որոշակի խնդիրներ, ինչի արդյունքում Ecommerce գործարքները անհասանելի են, իսկ ինտերնետ կապուղով աշխատող մնացած ծառայություններում նկատվում են որոշակի խնդիրներ։
Թարմացումների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Ընկերությունը հայցում է օգտատերերի ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։