Բիզնես

USD BUY - 380.50+0.00 USD SELL - 383.50-0.50
EUR BUY - 441.00-2.00 EUR SELL - 447.00-3.00
OIL:  BRENT - 68.51+1.15 WTI - 64.49+1.13
COMEX:  GOLD - 3420.80+0.11 SILVER - 38.73-0.39
COMEX:  PLATINUM - 1342.60-1.56
LME:  ALUMINIUM - 2624.50+1.53 COPPER - 9796.50+0.74
LME:  NICKEL - 15100.00+1.15 TIN - 33809.00+1.16
LME:  LEAD - 1995.00+1.27 ZINC - 2818.00+1.90
FOREX:  USD/JPY - 147.8+0.59 EUR/GBP - 1.1622-0.79
FOREX:  EUR/USD - 1.1622-0.79 GBP/USD - 1.345-0.53
STOCKS RUS:  RTSI - 1127.29-0.25
STOCKS US: DOW JONES - 45282.47-0.77 NASDAQ - 21449.29-0.22
STOCKS US: S&P 500 - 6439.32-0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 42807.82+0.41 TOPIX - 3105.49+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25829.91+1.94 SSEC - 3883.56+1.51
STOCKS EUR:  FTSE100 - 9321.40+0.00 CAC40 - 7843.04-1.59
STOCKS EUR:  DAX - 24273.12-0.37
25/08/2025  CBA:  USD - 382.82+0.2 GBP - 516.42+3.29
25/08/2025  CBA:  EURO - 447.44+3.72
25/08/2025  CBA:  GOLD - 41038-28 SILVER - 467.76+5.65
Nvidia-ն քննարկում է ԱՄՆ իշխանությունների հետ նոր ԱԲ-չիպերի մատակարարման հնարավորությունը Չինաստան
26/08/2025 15:15
Կիսվել

Nvidia-ն քննարկում է ԱՄՆ իշխանությունների հետ նոր ԱԲ-չիպերի մատակարարման հնարավորությունը Չինաստան

Nvidia Corp.-ը բանակցում է ԱՄՆ կառավարության հետ՝ հույս ունենալով թույլտվություն ստանալ Չինաստան ավելի առաջադեմ չիպերի մատակարարման համար: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Ջենսեն Հուանը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Nvidia-ն մշակում է նոր ԱԲ-չիպ՝ B30A, որը նախատեսված է չինական շուկայի համար և ավելի հզոր է, քան H20-ը, որի մատակարարումը ՉԺՀ այս պահին թույլատրված է։

Թայվանում այցի ժամանակ լրագրողի հարցին՝ արդյոք հնարավոր է նոր B30A չիպերի մատակարարումը Չինաստան, Հուանը պատասխանել է, որ դա կախված է ԱՄՆ կառավարության որոշումից։

IDram

Անցած ամիս Չինաստան կատարած այցի ընթացքում Nvidia-ի ղեկավարը հայտնել էր՝ հույս ունի, որ ընկերությունը կկարողանա մատակարարել երկրին ավելի առաջադեմ չիպեր, քան H20-ը։

H20 չիպերը, որոնք օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաներում, մշակվել էին հատուկ չինական շուկայի համար՝ հաշվի առնելով Վաշինգտոնի սահմանած սահմանափակումները կեսահաղորդիչ բաղադրիչների մատակարարման վրա։ Ապրիլին ամերիկյան իշխանություններն արգելել էին Nvidia-ին վաճառել նույնիսկ այս չիպերն առանց հատուկ թույլտվության, սակայն հունիսին փոխեցին իրենց որոշումը։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՉԺՀ իշխանությունները ծանուցումներ են ուղարկել մի շարք խոշոր ընկերությունների՝ հորդորելով չօգտագործել H20 չիպերը։ Ամենախիստ ցուցումները վերաբերում են դրանց կիրառմանը պետական կամ ազգային անվտանգության հետ կապված ցանկացած առաջադրանքի դեպքում՝ ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

25/08/2025
դրամ
Դոլար (USD)
382.82
+0.2
Եվրո (EUR)
447.44
+3.72
Ռուբլի (RUR)
4.7443
+0.0054
Լարի (GEL)
141.87
+0.37
41038
-28
Արծաթ
467.76
+5.65