
Intel, Samsung և SK Hynix ընկերությունները Չինաստանում կզրկվեն ԱՄՆ տեխնոլոգիաներ օգտագործելու իրավունքից
Ամերիկյան Intel Corp.-ի, ինչպես նաև հարավկորեական Samsung Electronics և SK Hynix ընկերությունների չինական դուստր ձեռնարկությունները կզրկվեն ամերիկյան տեխնոլոգիաներ կիրառելու իրավունքից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
ԱՄՆ Դաշնային ռեգիստրի տվյալներով՝ բացառությունները, որոնք թույլ էին տալիս այս ընկերություններին օգտագործել ամերիկյան տեխնոլոգիաներ, կդադարեցվեն 120 օրվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, ընկերությունները կկարողանան դիմել արտոնագրերի համար՝ իրենց գործունեությունը շարունակելու նպատակով։
Չինաստանում տեղակայված է Samsung-ի և SK Hynix-ի հիշողության չիպերի արտադրական հզորությունների զգալի մասը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։