Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Gucci և Yves Saint Laurent բրենդների սեփականատերը հետաձգել է Valentino-ի գնումը մինչև 2029 թվականը
15/09/2025 14:19
Կիսվել

Gucci և Yves Saint Laurent բրենդների սեփականատերը հետաձգել է Valentino-ի գնումը մինչև 2029 թվականը

Ֆրանսիական Kering SA ընկերությունը, որը տիրապետում է Gucci և Yves Saint Laurent բրենդներին, մեկ տարով հետաձգել է քաթարական Mayhoola հիմնադրամից Valentino նորաձևության տան մնացած բաժնեմասի գնման ժամկետը։ Ինչպես հայտնում է Kering-ը, Valentino-ի 70% բաժնետոմսերի գնման ժամկետը տեղափոխվել է 2029 թվական։

Kering-ը 2023 թվականին 30% բաժնեմաս էր ձեռք բերել 1.7 մլրդ եվրոյով։ Այդ գործարքի պայմաններով նախատեսված էր մինչև 2028 թվականը գնել նաև մնացած բաժնեմասը։

Ավելի վաղ Kering-ի նոր ղեկավար Լուկա դե Մեոն բաժնետերերին հայտնել էր, որ իր առաջնահերթությունը լինելու է ընկերության պարտքի և ծախսերի կրճատումը։ Անցած տարվա վերջում Kering-ի զուտ պարտքը կազմել է 10.5 մլրդ եվրո։

Valentino-ի զուտ շահույթը 2023 թվականին կազմել է 23.4 մլն եվրո, իսկ եկամուտը՝ 1.35 մլրդ եվրո։ Ընկերության 70% բաժնեմասի արժեքը 2024 թվականի վերջին գնահատվել է շուրջ 4 մլրդ եվրո։

Վերջին երեք ամիսների ընթացքում Kering-ի շուկայական կապիտալիզացիան աճել է 37%-ով՝ հասնելով 28.6 մլրդ եվրոյի։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12