Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 4-ին
29/08/2013 17:25
Կիսվել

ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կմեկնարկի հոկտեմբերի 4-ին

«Տոն տեխնոլոգիական հայության համար» խորագիրը կրող «DigiTec Expo 2013» միջազգային ցուցահանդեսը  տեխնոլոգիական հայությանը կներկայանա հոկտեմբերի 4-ից 6ը, «Երևան Էքսպո» կենտրունում: Այս տարի ակնկալվում է, որ ցուցահանդեսին կմասնակցի 150 կազմակերպություն` անցած տարվա 120-ի համեմատ, իսկ այցելուների քանակը կհասնի 26.000-ի` 2012 թվականի 24.000-ի փոխարեն:

Ներկա դրությամբ 60 կազմակերպություն արդեն իսկ մասնակցության հայտ է ներկայացրել ցուցահանդեսին, որոնց թվում են` ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը՝ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Լոկատոր», «Լանար Սերվիս», «Հիբրիդ Սոլյուշնս», «Աստրոմափս»,  «Ինսթիգեյթ», «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ», «ՎեբԴոռադո», «Թվային Նուռ» ընկերությունները, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը, «Անանիա Շիրակացի» կրթահամալիրը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանը և այլ կազմակերպություններ: Ցուցահանդեսի մասնակիցները 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն:

Արդեն 9-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև: Ցուցահանդեսը հայաստանյան տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) ոլորտների իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:

ԴիջիԹեք ցուցահանդեսը կազմակերպվում է յուրաքանչյուր աշնանը, Երևանում և անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, իսկ պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88