Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Flash 3.0՝ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30 ամյակը 
19/09/2025 19:09
Կիսվել

Flash 3.0՝ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30 ամյակը 

Հայաստանում վառելիքի շուկայի առաջատար ընկերություններից Flash-ն ազդարարեց իր 30-ամյակի միջոցառումների մեկնարկը. Էներգիա և երաժշտություն, հին ու նոր բացառիկ մեքենաների ցուցադրություն, տրամադրող ու ջերմ միջավայր, տոնական բարձր տրամադրություն և անակնկալներ։ 

Ընկերությունն իր 30 ամյակի միջոցառումները նշելու է Flash 3.0 հայեցակարգով, որը բնորոշում է ընկերության անցած երեսուն տարին՝ 1.0-ն որպես սկիզբ և հիմնադրման փուլ, 2.0 որպես կայացման ու զարգացման փուլ, 3.0-ն՝ ամբողջությամբ նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ։ 

Flash-ը հիմնադրվել է 1995 թվականին՝ խորհրդային միության փլուզման, երկրաշարժի և պատերազմից հետո տիրող դժվարին պայմաններում։ Ընկերության հիմնադիրը, գիտակցելով սեփական երկրում վառելիքի անհրաժեշտությունը, ամենաբարդ պայմաններում նախաձեռնում է վառելիքի ներկրումն ու հիմք դնում այսօրվա առաջատար ու զարգացած ընկերության կայացմանը։

Այս տարիների ընթացքում Flash-ն ավելացրել է լիցքավորման կայանների թիվը, մեծացրել թիմն ու ընդլայնել ծառայությունները՝ առաջարկելով Express Shop խանութ-սրահներ և էլեկտրամոբիլների համար նախատեսված Express Charge լիցքավորման կայաններ։

Այսօր արդեն Flash-ը միայն  վառելիքի մատակարար չէ, այն ճանապարհային ենթակառուցվածքում ծառայություն մատուցող էկոհամակարգ է՝

«Այսօր Ֆլեշ-ի ապրանքը ոչ թե վառելիքն է, այլ՝ ծառայությունը, վստահելի փորձառությունը»,-իր ելույթում նշեց Flash ընկերության Գլխավոր տնօրեն Սանասար Բեգլարյանն ու հավելեց,-«Flash 3.0 անվանումն ինքնին հուշում է, որ մենք այլևս նոր դարաշրջանում ենք, ու պետք է քայլենք դրա պահանջներին համահունչ։ Այսօր Flash-ը նոր էներգիա  է. ավանդական վառելիքի հետ միասին մենք սահուն անցում ենք կատարում դեպի էլեկտրամոբիլների լիցքավորման կայաններ ավելացնելուն։ Flash-ը նոր ձևաչափ է. լիցքավորման կետն այլևս միայն վառելիքի համար չէ, այն  ճանապարհային ամբողջական էկոհամակարգ է։ Այսօր Flash-ը նոր հնարավորություններն են. մենք մեր սպառողների ու հաճախորդների համար ստեղծում ենք ժամանակակից հավելվածներ՝ ավելի հեշտացնելու նրանց փորձառությունը։ 

Իր երեսուն ամյակին ընդառաջ՝ ընկերությունը ներկայացրեց նաև FlashMobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։  

Շուտով Flash-ը ներկայացնելու է նաև լցակայանների ամբողջությամբ նոր ու բացառիկ կոնցեպցիաներ` Հայաստանի ամբողջ տարածքում, մարզերում ու գլխավոր մայրուղիներին։ 

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85