Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
HONGQI էլեկտրամոբիլները` մինչև 10% զեղչով․ E-auto-ի աննախադեպ առաջարկը Armenian Auto Show-ում
27/09/2025 18:54
Կիսվել

HONGQI էլեկտրամոբիլները` մինչև 10% զեղչով․ E-auto-ի աննախադեպ առաջարկը Armenian Auto Show-ում

Հայաստանում մեծ պահանջարկ և վստահություն վայելող HONGQI էլեկտրամոբիլները սեպտեմբերի 26-28-ը հնարավոր է ձեռք բերել մինչև 10% զեղչով. այս աննախադեպ առաջարկով Armenian Auto Show-ի շրջանակում հանդես է գալիս Հայաստանում Չինաստանի ազգային ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ E-auto ընկերությունը։

Ավտոշոուի շրջանակում HONGQI մեքենաները, որոնք Չինաստանում ի սկզբանե նախատեսված են եղել երկրի ղեկավարների և ազգային կարևոր միջոցառումների համար, հնարավոր է ձեռք բերել սկսած ընդամենը 7.600.000 դրամից։

Եռօրյա ավտոտոնն անցկացվում է Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ մեկտեղելով վարորդների համար բացառիկ առաջարկներ մեկ հասցեում:

«Ուղիղ մեկ տարի առաջ, երբ դարձանք HONGQI-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հենց այս ցուցահանդեսի շրջանակում ներկայացրինք E-QM5-ը: Այսօր փաստ է՝ Էլեկտրամոբիլների շարքում այս մոդելը ամենահաճախ հանդիպողն է Երևանում: Հիմա՝ մեկ տարի անց, հանդես ենք գալիս նոր առաջարկներով՝ ներկայացնելով նաև ավելի բարձր և լյուքս դասի մոդելներ: Վստահ ենք՝ դրանք ևս կսիրվեն որակն ու շքեղությունը գնահատող վարորդների շրջանում»,-նշում է E-auto ընկերության համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

HONGQI էլեկտրամոբիլներն աչքի են ընկնում չինական մշակույթից ոգեշնչված յուրահատուկ դիզայնով, իսկ որակյալ հարդարանքը և ժամանակակից ինտերիերը խոստանում են երթևեկությունը դարձնել էլ ավելի հաճելի: Մեքենաներն առանձնանում են նաև հզոր մարտկոցներով, ինչը էլեկտրամոբիլի համար մեծ առավելություն է։

E-auto-ում հասանելի են նաև HONGQI-ի՝ ստորև ներկայացված մոդելները, որոնք ավտոշուի ընթացքում կարելի է ձեռք բերել հատուկ զեղչված արժեքներով՝

  • E-HS9 4WD, 120 KW –  արժեքը՝ 37.900.000, ավտոշոուի շրջանակում՝ 34.110.000,
  • EHS7 4WD, 111 KW – արժեքը՝ 22.500.000, ավտոշոուի շրջանակում՝ 20.250.000,
  • EH7 2WD, 111 KW – արժեքը՝ 19.000.000, ավտոշուի շրջանակում՝ 17.100.000,
  • E-QM5 Restyling 2025 – արժեքը՝ 8.000.000, ավտոշոուի շրջանակում՝ 7.600.000:

Էլեկտրամոբիլների համար տրամադրվում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։ Բոլոր մեքենաները լիովին համապատասխանում են Եվրոպական միության ստանդարտներին և տեխնիկական պահանջներին, ինչի մասին հավաստում են COC (European Certificate of Conformity) վկայագրերը։

Հավելենք, որ E-auto-ն էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ է մատուցում ոչ միայն իր հաճախորդներին, այլև HONGQI-ի բոլոր վարորդներին՝ նրանց տրամադրելով իրականացված աշխատանքների երաշխիք:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46