
Nike-ի եկամուտն առաջին ֆինանսական եռամսյակում անսպասելիորեն աճել է
Ամերիկյան սպորտային ապրանքների արտադրող Nike Inc.-ը առաջին ֆինանսական եռամսյակում գրանցել է մաքուր շահույթի անկում, սակայն եկամուտն աճել է՝ գերազանցելով շուկայի կանխատեսումները։
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ եռամսյակի մաքուր շահույթը կազմել է 727 մլն դոլար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 1.05 մլրդ դոլարի փոխարեն։ Շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով նվազել է՝ հասնելով 49 ցենտի՝ նախորդ տարվա 70 ցենտի փոխարեն։
Եռամսյակի եկամուտն աճել է՝ հասնելով 11.72 միլիարդ դոլարի, այն դեպքում երբ նախորդ տարի կազմել էր 11.59 միլիարդ դոլար։
FactSet-ի հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսում էին մեկ բաժնետոմսի հաշվով 27 ցենտ շահույթ և 11 միլիարդ դոլար եկամուտ։
Ընկերության ղեկավարությունն ակնկալում է, որ ընթացիկ եռամսյակում եկամուտը կնվազի 1-3%, նշելով, որ ֆինանսական ցուցանիշների վերականգնումը կլինի «ոչ գծային»։
Բացի այդ, Nike-ը բարձրացրել է գնահատականը ներմուծման մաքսատուրքերի ազդեցության վերաբերյալ՝ ակնկալելով 1.5 միլիարդ դոլար բացասական ազդեցություն՝ նախորդիվ կանխատեսված 1 միլիարդի փոխարեն։
Ընդհանուր շահութաբերությունն անցյալ եռամսյակում նվազել է մինչև 42.2%, նախորդ տարվա 45.4%-ի փոխարեն։