
Ադրբեջանցիները դեմ են Վրաստանում հայկական բիզնեսի զարգացմանը
«Արմենիա» խանութների ցանցը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը վրացական շուկայում և նոր խանութ բացել Թբիլիսիում: Խանութի սեփականատերերի նման որոշումն առաջացրել է Թբիլիսիում ապրող ադրբեջանցիների դժգոհությունը: Բանն այն է, որ նոր խանութը Գորգոսալի փողոցի վրա է, որտեղ գտնվում է նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան նոր շենքը:
«Արմենիա» խանութների ցանցի սեփականատերերը հույս ունեն, որ Վրաստանի իշխանությունները այս հարցում կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում և կպաշտպանեն իրենց երկրում գործող բիզնեսի շահերը:
Նշենք, որ առաջին «Արմենիա» խանութը Թբիլիսիում բացվել է 2011 թվականի մայիսին, Հավլաբարում: Խանութը հիմնականում վաճառում է հայկական արտադրության ապրանքներ: