Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ամփոփվել է Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային Ֆորումը
06/10/2025 17:00
Կիսվել

Ամփոփվել է Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային Ֆորումը

2025 թվականի հոկտեմբերի 3-4-ին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը։ Ֆորումի նպատակն էր մեկ հարթակում համախմբել տեղական և միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները:

Ֆորումի միջազգային խոսնակները, ոլորտի հեղինակավոր փորձագետները ներկայացնում էին ավելի քան 8 երկիր:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ֆորումի գլխավոր հովանավոր, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով․ «Ոչ մի այլ ոլորտ չի առաջարկում նույնչափ մեծ հնարավորություններ, որքան հանքարդյունաբերությունը։ Պատասխանատու կառավարման արդյունքում այն կարող է դառնալ աճի և սոցիալական զարգացման հզոր շարժիչ ուժ՝ Հայաստանը վերածելով ծաղկող տնտեսության։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերություն, որը ոչ միայն տնտեսապես կենսունակ է, այլ նաև ժամանակակից, անվտանգ, պատասխանատու և ներառական։ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի երկու օրերի ընթացքում կծավալվեն հենց այս հարցերի շուրջ քննարկումներ»:

Ֆորումի մյուս գլխավոր հովանավոր Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը շեշտեց.«Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների և գլոբալ տնտեսական միտումների պայմաններում հանքարդյունաբերության հետագա զարգացումը և ոլորտում որակյալ ներդրումների ներգրավումը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար: Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևոր հարթակ է տրամադրում ոլորտի ապագայի շուրջ մասնագիտական երկխոսություն ծավալելու և զարգացման հնարավորությունները նախանշելու համար: Որպես Ֆորումի գլխավոր հովանավոր հպարտ ենք,մեր ներդրումն ունենալ այս երկխոսության կայացման մեջ»:

Ամերիաբանկի Կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց․ «Հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության համար ավանդաբար եղել է առանցքային ոլորտներից մեկը: Վերջին 10 տարիներին լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն, Ամերիաբանկը հանքարդյունաբերությունը դիտարկել է որպես ֆինանսավորման առաջնահերթ ուղղությունից: Այս պահին հանքարդյունաբերական ընկերություններին ունենք տրամադրված շուրջ 350 մլն դոլար վարկ և հանքարդյունաբերական ծրագրերի դրական զարգացումների դեպքում պլանավորում ենք այն հասցնել մինչև մոտ կես միլիարդ դոլարի»։

Ֆորումի գլխավոր հովանավորներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Լիդիան Արմենիա ընկերությունը, hովանավոր` Ամերիաբանկ: Միջոցառման կայացմանը նպաստել են նաև գործընկեր կազմակերպություններ՝ ՔեյՓիԷմՋի Հայաստան, Կոմացույի պաշտոնական ներկայացուցիչ Իկո մաշիների, ԲիԴիՕ Հայաստան, Մենդիառեսորսիս, Նորգեո, Գրանթ Թորնթոն Հայաստան:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08