Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Getting Things Done կոնֆերանս` Evocabank-ի 35 ամյակի առթիվ
10/10/2025 17:06
Կիսվել

Getting Things Done կոնֆերանս` Evocabank-ի 35 ամյակի առթիվ

Միջազգային հայտնի խոսնակներ, գրքի շնորհանդես և ավելին` Evocabank-ի 35 ամյակին նվիրված Getting Things Done կոնֆերանսին։

Հոկտեմբերի 8-ին Բանկը կազմակերպել էր բացառիկ փակ կոնֆերանս Getting Things Done թեմայով, որին ներկա էին ՀՀ ԿԲ ներկայացուցիչներ, բանկերի, ֆինտեխ ընկերությունների ղեկավարներ, Բանկի VIP հաճախորդներ և գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ ամբողջ աշխարհից:

Կոնֆերանսին ելույթ ունեցան համաշխարհային ճանաչում ունեցող 4 միջազգային խոսնակներ:

TJ Power-ը ներկայացրեց իր հեղինակային The DOSE®️ Effect-ը՝ ինչպես են 4 հորմոնները՝ դոֆամինը, օքսիտոցինը, սերոտոնինը և էնդորֆինը, ազդում մեր տրամադրության ու մոտիվացիայի վրա: Նա առաջարկեց պարզ, գիտականորեն հիմնավորված, գործնական մեթոդներ՝ ինչպես բարելավել դրանց մակարդակը: TJ Power-ն ունի ավելի քան 850,000 անդամ ունեցող գլոբալ համայնք, անց է կացրել ավելի քան 600 նեյրոգիտական դասընթաց` կրթելով շուրջ 80,000 մարդու Oxford-ի համալսարանում և մի շարք հայտնի ընկերություններում։

Հոգեբանության դոկտոր Nashater Deu Solheim-ը ներկայացրեց իր The Leadership PIN Code սկզբունքները՝ առաջնորդության 3 հիմնական բաղադրիչների՝ համոզելու, ազդեցություն գործելու և բանակցելու մասին: Նա ընդգծեց, որ արդյունավետ առաջնորդությունը հիմնված է էմոցիոնալ ինտելեկտի վրա՝ անկախ իրավիճակից: Նրա հեղինակած գիրքը 2020-ին ընդգրկվել է Forbes-ի թոփ 8 լավագույն գրքերի ցանկում։ Nashater-ն իր ավելի քան 25 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է մի շարք պետական կառույցների և խոշոր միջազգային ընկերությունների հետ:

Timothy Armoo-ն կիսվեց իր փորձով՝ խոսելով իր 5 ձախողված բիզնեսների և դրանցից քաղած դասերի մասին: Նա ներկայացրեց How to Fail Forward սկզբունքը՝ նշելով, որ ձախողումը ոչ թե վերջն է, այլ սովորելու և առաջ շարժվելու հնարավորություն: Ընդամենը 21 տարեկանում, Timothy-ն հիմնել է Fanbytes ընկերությունը՝ օգնելով այնպիսի բրենդերին, ինչպիսիք են՝ Nike-ն, Universal-ը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարությանն ավելի արդյունավետ հասնել Gen Z-ին՝ ինֆլյուենսեր մարքեթինգի միջոցով։

Եվ իհարկե, Edward Lamont-ը ներկայացրեց թիմային աշխատանքի արդյունավետության մեթոդները՝ հիմնված Team: Getting Things Done with Others գրքի վրա: Նա ընդգծեց, որ բարձր արդյունավետությունը հնարավոր է միայն առողջ թիմային մշակույթի և բաց հաղորդակցման միջոցով: Edward-ը GTD մեթոդաբանության լիցենզավորված մասնագետ է, ինչպես նաև Next Action Associates-ի համահիմնադիր։ Նա աշխատում է Fortune 500 առաջատար ընկերությունների հետ՝ նպաստելով դրանց թիմային արդյունավետության աճին։

Խոսնակներին հաջորդեց Getting Things Done թեմայով պանելային քննարկումը, որը վարում էին Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը և Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնես հաղորդակցության և ռազմավարության դասախոս, MBA ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյանը։ Վերջում տեղի ունեցավ Team: Getting Things Done with Others գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է NewMag-ը` Evocabank-ի հովանավորությամբ: Միջոցառմանը ներկա բոլոր հյուրերը ստացան գիրքը նվեր` հենց հեղինակի ստորագրությամբ։

 «Կոնֆերանսը Բանկի հիմնադրման 35 ամյակին նվիրված միջոցառումներից միայն մեկն է: Մենք ուզում էինք կիսել այս հատուկ օրը մեր գործընկերների և հաճախորդների հետ, չէ՞ որ նրանք Evoca-ի պատմության և ինքնության կարևոր մասն են: Համոզված եմ` մեր հյուրերը արդյունավետ օր ունեցան` պարզ ու պրակտիկ հմտություններ միջազգային լավագույն էքսպերտների կողմից, ինչպես նաև հաճելի նեթվորքինգ այս յուրահատուկ վայրում»,-նշեց Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Միջացառումը անմոռանալի էր դարձնում նաև դրա անցկացման վայրը` հատուկ կոնֆերանսի համար Երևանի սրտում` Կարապի լճի վրա կառուցված ժամանակավոր հայելային ֆուտուրիստիկ տաղավարը: Այն արտացոլում էր Բանկի նորարար տեսլականը և իր հաճախորդների ու գործընկերների համար մշտապես սպասվածից ավելին անելու ձգտումը:

Այս միջոցառումը հերթական ապացույցն է Evocabank-ի առաջատար դիրքի մասին ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլ նաև կրթական ու մշակութային մի շարք նախաձեռնություններում։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01