Բիզնես

USD BUY - 381.50-0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 442.00-0.50 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 63.55-0.22 WTI - 59.72-0.20
COMEX:  GOLD - 4175.60+2.11 SILVER - 52.18+5.35
COMEX:  PLATINUM - 1711.40+2.12
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.19-0.05 EUR/GBP - 1.1577-0.28
FOREX:  EUR/USD - 1.1577-0.28 GBP/USD - 1.3345+0.05
STOCKS RUS:  RTSI - 1003.79-0.06
STOCKS US: DOW JONES - 46067.58+1.29 NASDAQ - 22694.61+2.21
STOCKS US: S&P 500 - 6654.72+1.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 46847.32-2.58 TOPIX - 3133.99-1.99
STOCKS CHINA:  HANG SENG - 25441.35-1.73 SSEC - 3865.23-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 9442.87+0.16 CAC40 - 7934.26+0.21
STOCKS EUR:  DAX - 24387.93+0.60
14/10/2025  CBA:  USD - 382.77+0.2 GBP - 507.67-2.79
14/10/2025  CBA:  EURO - 442.18-1.07
14/10/2025  CBA:  GOLD - 50406+1520 SILVER - 630.58+6.24
ADI-ի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը այցելել է Viva-ի գլխավոր գրասենյակ և մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի
14/10/2025 18:43
Կիսվել

ADI-ի գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը այցելել է Viva-ի գլխավոր գրասենյակ և մասնակցել համատեղ մամուլի ասուլիսի

Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ դափնեկիր, «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, որը ժամանել է Հայաստան իր մրցանակը ստանալու համար՝ մամուլի ասուլիսով հանդես եկավ Viva ընկերությունում։

Ասուլիսի մյուս բանախոսներն էին  Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչը, «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հյուսիսային Ասիայի McKinsey & Company-ի պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը։

«Երբ աշխարհի ՏՀՏ ոլորտի լեգենդները գալիս են Հայաստան, ստեղծվում է առանձնահատուկ էներգիա։ Սա պարզապես արարողություն չէ․ սա հանդիպում է այն մարդկանց հետ, ովքեր փոխում են տեխնոլոգիական պատմությունը և ոգեշնչում հավատալ սեփական ուժերին։

Երիտասարդների, ստարտափների և ոլորտի ներկայացուցիչների համար սա հզոր ազդակ է․ հաջողությունը հնարավոր է, նույնիսկ եթե նոր ճանապարհով ոչ ոք դեռևս չի անցել։ Այդպիսի այցելությունները միավորում են սերունդներին ու գաղափարները՝ ցույց տալով, որ Հայաստանը դառնում է գլոբալ նորարարական աշխարհի ակտիվ մասնակիցը։ Մենք hպարտ ենք, որ արդեն 16 տարի աջակցում ենք նախաձեռնությանը, որը ոգեշնչում է, միավորում և տարածում գիտելիք։ Եվ մեզ համար մեծ պատիվ է լինել այս ճանապարհի մաս», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, իսկ նախաձեռնողն ու աջակիցը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների մեր երկիր են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

«Մեծ պատիվ և պատասխանատվություն է այս ճանաչմանն արժանանալը աշխարհի առաջամարտիկներին և համայնքներին միավորող երկու արժեքների՝ նորարարության ու գործած ազդեցության համար», – ասել է «ADI»-ի գործադիր տնօրեն և նախագահ Վինսենթ Ռոշը։ – ««ADI»-ում մենք ներդրումներ ենք կատարում մարդկանց և գաղափարների համար, որոնք առաջ են մղում տեխնոլոգիաները՝ ի շահ հասարակության և մոլորակի, որպեսզի միասին կարողանանք շարունակել դրական ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում ու գալիք սերունդների համար։ Ապագայում էլ մենք հանձնառու ենք հզորացնել հաջորդ սերնդին և խրախուսել երիտասարդ տաղանդներին, ովքեր կստեղծեն լուծումներ, որոնց մասին ներկայումս պատկերացում անգամ չունենք»։

Ռոշը մրցանակը կստանա հոկտեմբերի 15-ին։ Այցելության շրջանակում դափնեկիրը կայցելի Ինժեներական քաղաք, որտեղ կմասնակցի լեգենդների փառքի արահետի բացմանը: Ինչպես միշտ՝ դափնեկիրը կայցելի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան կշնորհվի բուհի պատվավոր դոկտորի կոչում։ Այցի օրակարգը նաև ընդգրկում է հանդիպում Հայաստանի վեց բուհերի ուսանողների հետ, ինչպես նաև այց Սինոփսիս Արմենիայի R&D կենտրոն և Ուսումնական դեպարտամենտ։

«Վինսենթ Ռոշի առաջնորդությունը Analog Devices-ում և նրա տևական ներդրումը զգալի ազդեցություն են ունեցել կիսահաղորդչային տեխնոլոգիաների զարգացման վրա՝ մասնավորապես սենսորների, ազդանշանների մշակման և ինտելեկտուալ համակարգերի ոլորտներում», — ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն և Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ «Նրան «Համաշխարհային բարձր տեխնոլոգիաների մրցանակ»-ով պարգևատրումն արտացոլում է այն ներդրումն ու արժեքները, որոնք մենք ձգտում ենք ընդգծել:  Որպես այս մրցանակի նախաձեռնող և աջակից՝ Սինոփսիս Արմենիան հպարտ է մեծարել այն անհատներին, որոնց աշխատանքը նպաստում է տեխնոլոգիական առաջընթացին՝ մարդկության բարօրության համար։ Մրցանակի առաքելությունն է՝ ոգեշնչել նորարարությունը, խթանել գլոբալ համագործակցությունն ու բարձրացնել Հայաստանի դերը միջազգային բարձր տեխնոլոգիական համայնքում՝ որպես միկրոէլեկտրոնիկայի զարգացող կենտրոն»։

«Այս պահին ինձ իսկապես ոգեշնչում է այն ուղղությունը, որով զարգանում է տեխնոլոգիան և այն ապագան, որը նա խոստանում է։ Մի բան պարզ է․ տեխնոլոգիան արագորեն դառնում է մեր կյանքի անբաժան մասը և կարող է միաժամանակ բարելավել ինչպես մարդկանց, այնպես էլ մոլորակի վիճակը։ Առաջիկա տարիներին ապագան ձևավորելու են արհեստական բանականությունն ու ինքնավար համակարգերը, կայուն էներգետիկան ու զարգացումը, ինչպես նաև թվային աշխարհի նոր փորձառությունները։ Մեր նպատակն է՝ բարդ խնդիրների լուծումը դարձնել ավելի հեշտ և իրականացնելի՝ ավտոմատացված եղանակներով», — նշել է Flagship Pioneering կենսատեխնոլոգիական ընկերության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նախագահը և ռազմավարական խորհրդատու, ինչպես նաև Հյուսիսային Ասիայի McKinsey & Company-ի պատվավոր նախագահ Անդրե Անդոնյանը։

14/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.77
+0.2
Եվրո (EUR)
442.18
-1.07
Ռուբլի (RUR)
4.7703
+0.0379
Լարի (GEL)
141.31
+0.11
50406
+1520
Արծաթ
630.58
+6.24