Բիզնես

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 445.50+1.50 EUR SELL - 449.00+1.50
OIL:  BRENT - 60.90-2.50 WTI - 57.30-2.63
COMEX:  GOLD - 4377.70+3.05 SILVER - 53.40+1.91
COMEX:  PLATINUM - 1741.60+2.64
LME:  ALUMINIUM - 2748.00-1.80 COPPER - 10518.00-3.22
LME:  NICKEL - 15280.00-1.37 TIN - 36173.00-2.39
LME:  LEAD - 2020.50-0.47 ZINC - 3001.50-0.30
FOREX:  USD/JPY - 150.01-0.58 EUR/GBP - 1.1705+0.37
FOREX:  EUR/USD - 1.1705+0.37 GBP/USD - 1.3445+0.19
STOCKS RUS:  RTSI - 1038.78+2.14
STOCKS US: DOW JONES - 45952.24-0.65 NASDAQ - 22562.54-0.47
STOCKS US: S&P 500 - 6629.07-0.63
STOCKS JAPAN:  NIKKEI - 48277.74+1.27 TOPIX - 3203.42+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25888.51-0.09 SSEC - 3916.23+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 9436.09+0.12 CAC40 - 8188.59+1.38
STOCKS EUR:  DAX - 24272.19+0.38
16/10/2025  CBA:  USD - 382.48-0.19 GBP - 513.67+2.23
16/10/2025  CBA:  EURO - 445.78+0.85
16/10/2025  CBA:  GOLD - 51704+938 SILVER - 646.64+12.78
Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է  «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը
17/10/2025 12:13
Կիսվել

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է  «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ օրերս ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն իրականացրել է  «Փոխակերպվող տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար համալսարանների, հայաստանյան ԲՈՒՀ-երի և քաղաքագիտության կենտրոնների ներկայացուցիչները՝ քննարկելու արագ փոփոխվող աշխարհի տնտեսական մարտահրավերները։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանն ասել է․ «Լիահույս ենք, որ նմանատիպ միջոցառումների միջոցով մենք կարողանալու ենք ճիշտ ճանապարհը գտնել, որովհետև գաղտնիք չէ, որ այսօր աշխարհը շատ արագ է փոխվում ու բազմաթիվ մարտահրավերներ են առաջանում աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, աղքատությունից սկսած, կլիմայական խնդիրներով վերջացրած: Եվ դրանք բոլորն էլ գիտական հետազոտություն, գիտական վերլուծություն են պահանջում։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ֆասթ Բանկին մեր նախաձեռնության կողքին լինելու, մեր այս գաղափարին ու տեսլականին հավատալու համար», – ասել է նա։

Գիտաժողովին մասնակցել են Հարվարդի, Սորբոնի, Կոռնելի և այլ հայտնի համալսարանների ներկայացուցիչներ։ Նրանք Հայաստանում են կենդանի շփման, գաղափարների և փորձի փոխանակման նպատակով։

Ֆասթ Բանկի մասնակցությունը գիտաժողովի կայացմանը ոչ միայն նյութական աջակցություն է, այլև ներդրում՝ Հայաստանի ապագա տնտեսագիտական մտածողության զարգացման մեջ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

16/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.48
-0.19
Եվրո (EUR)
445.78
+0.85
Ռուբլի (RUR)
4.8299
-0.0146
Լարի (GEL)
141.19
-0.04
51704
+938
Արծաթ
646.64
+12.78