Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Անելիք Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը
17/09/2013 16:36
Կիսվել

Անելիք Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկանցում են Բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ներսես Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, այնուհետև` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար, 2009-2011թթ. եղել է Արդշինինվեսբանկի վարչության նախագահը: 2011 թվականից աշխատել է Բրիտանական Lydian International ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն, իսկ մինչև Անելիք բանկում աշխատելու հրավեր ստանալը Ասիական Զարգացման Բանկում աշխատել է ՀՀ տնտեսության մասնավոր հատվածի հարցերով խորհրդական:

«Անելիք բանկի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են լիբանանյան Կրեդիտ բանկին, որը լիբանանյան բանկային շուկայում դինամիկ զարգացող բանկերից է և վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանանացել է «Լավագույն ֆինանսական աճ» և «Ամենաարագ աճ» մրցանակներին. ձեռքբերումներ, որոնք արդյունք են Բանկի որդեգրած ճիշտ ռազմավարության, դրա իրագործմանն ուղղված քրտնաջան, թիմային աշխատանքի և, իհարկե, բանկի նկատմամբ հաճախորդների շարունակ ավելացող վստահության: Աշխատելով Անելիք բանկի խորհրդի կազմում և լավատեղյակ լինելով Բանկի աշխատանքի սկզբունքներին` կարծում եմ համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,- ասել է Բանկի նորընտիր Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Անելիք Բանկ»-ի Խորհուրդը ընդունել էր Բանկի Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանի դիմումն աշխատանքից ազատվելու վերաբերյալ` Հայաստանի Բանկերի Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45