Դոնալդ Թրամփ․ Toyota-ն նախատեսում է կառուցել ավտոմոբիլային գործարաններ ԱՄՆ-ում՝ 10 միլիարդ դոլար արժողությամբ
Ճապոնական Toyota Motor կորպորացիան նախատեսում է ԱՄՆ-ում ստեղծել նոր ավտոմեքենաների գործարաններ՝ մինչև 10 միլիարդ դոլարի ներդրմամբ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ճապոնիայի վարչապետն ասաց ինձ, որ Toyota-ն պատրաստվում է ամբողջ ԱՄՆ տարածքում կառուցել ավտոմեքենաների գործարաններ՝ մինչև 10 միլիարդ դոլար ներդրմամբ»:
Ավելի վաղ Kyodo գործակալությունը նշել էր, որ այս համաձայնագրի նպատակը երկու երկրների առևտրային անհավասարակշռությունը նվազեցնելն է, որի նկատմամբ Թրամփը բազմիցս դժգոհություն էր հայտնել։ Ճապոնիան ամեն տարի մոտ 500 հազար ավտոմեքենա է արտահանում ԱՄՆ շուկա։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

