Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
29/10/2025 16:14
Կիսվել

Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը BACEE հոբելյանական համաժողովի շրջանակում հանդես է եկել «Connected, Convenient, Converse. Mobile Banking Reimagined» թեմայով բանախոսությամբ՝ ներկայացնելով Բանկի թվային փոխակերպման ընթացքը և զարգացման տեսլականը։

Բանկի թվային փոխակերպման գործընթացը մեկնարկել է 2023 թ․, երբ Կոնվերս Բանկը նպատակադրեց ավանդական մոդելից անցում կատարել տեխնոլոգիական, տվյալահեն և մարդակենտրոն բանկային միջավայրի։ Գործընթացի հիմքում «Բանկ ընտանիքների համար» գաղափարն է, որի իրականացումը հնարավոր էր միայն արդյունավետ թիմային աշխատանքի, թափանցիկության վրա հիմնված բիզնես մշակույթի և գործընթացների պարզեցման շնորհիվ։

Անդրանիկ Գրիգորյանը նշել է. «Մեր նպատակն է տեխնոլոգիան դարձնել բանկային մշակույթի անբաժանելի մաս՝ ձևավորելով փոխկապակցված, հարմարավետ և մարդակենտրոն ֆինանսական էկոհամակարգ»։

Ընդգրկուն ու արդյունավետ աշխատանքների շնորհիվ 2023 թ․-ին Բանկը ներկայացավ նոր բրենդային ինքնությամբ՝ գործարկելով Digital Family հարթակն ու C360 համակարգը։ 2024 թ․ ներդրվեցին վարքագծային UX լուծումներ, իսկ 2025 թ․ Կոնվերս Բանկը ներկայացրեց նոր Converse Mobile հավելվածը, որը հիմնված է օգտատերերի վարքագծային արքետիպերի վրա և առանձնանում է մոդուլային (drag-and-drop) ինտերֆեյսով, անհատականացված դիզայնով և անվտանգության բարձր մակարդակով։

Գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ թվային փոխակերպման արդյունքներն արդեն տեսանելի են: Այսօր Կոնվերս Բանկը գործում է որպես ճկուն, տվյալահեն թվային էկոհամակարգ՝ կենտրոնացած հաճախորդի փորձառության վրա։ Բանկը աստիճանաբար ընդլայնում է իր ծառայությունները և C360, lifestyle և ՓՄՁ աջակցության լուծումների միջոցով ինտեգրվում ավելի լայն էկոհամակարգի մեջ։

Ամփոփելով խոսքը՝ Անդրանիկ Գրիգորյանն ասել է. «Մեր նպատակն է ստեղծել ֆինանսական փորձառություն, որը անտեսանելի է, բայց միշտ ներկա և օգտակար։ Փոխակերպումը չունի վերջնակետ․ դա մեր ռիթմն է, մեր աճի պատմությունն ու ապագա զարգացման հիմքը»։

Նշենք, որ BACEE հոբելյանական համաժողովը կայացել է հոկտեմբերի 20-21-ը Վիենայում, որի Ադամանդե հովանավորն էր Կոնվերս Բանկը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04