Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 441.00-0.50
OIL:  BRENT - 64.42-0.49 WTI - 60.49-0.67
COMEX:  GOLD - 3940.10-1.24 SILVER - 47.13-1.59
COMEX:  PLATINUM - 1541.90-1.91
LME:  ALUMINIUM - 2884.00+0.87 COPPER - 10887.50-0.68
LME:  NICKEL - 15226.00-0.88 TIN - 36086.00+0.79
LME:  LEAD - 2017.00+0.02 ZINC - 3055.50+0.99
FOREX:  USD/JPY - 153.35-0.45 EUR/GBP - 1.1487-0.23
FOREX:  EUR/USD - 1.1487-0.23 GBP/USD - 1.3015-0.86
STOCKS RUS:  RTSI - 1001.30+0.00
STOCKS US: DOW JONES - 47085.24-0.53 NASDAQ - 23348.64-2.04
STOCKS US: S&P 500 - 6771.55-1.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 51497.20-1.74 TOPIX - 3310.14-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 25952.40-0.79 SSEC - 3960.19-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 9714.96+0.14 CAC40 - 8067.53-0.52
STOCKS EUR:  DAX - 23949.11-0.76
04/11/2025  CBA:  USD - 382.55+0 GBP - 500.15-2.1
04/11/2025  CBA:  EURO - 440.12-0.35
04/11/2025  CBA:  GOLD - 49508+169 SILVER - 599.9-2.27
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
05/11/2025 14:44
Կիսվել

Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում

Ֆիլմեր, գրադարան, մասնագիտական տեղեկություններ, ճանապարհորդություններ… Մենք հաճախ բաժանորդագրվում կամ կցում ենք մեր քարտերը տարբեր հարթակների և հաճախ մոռանում ենք այդ մասին։ Կամ էլ փոխվում են հետաքրքրությունները, ուզում ենք հրաժարվել բաժանորդագրություններից, բայց անընդհատ հետաձգում ենք՝ կամ ժամանակ չկա, կամ չենք հիշում այն բոլոր հարթակները, որտեղ կցել ենք քարտը…
Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար սա այլևս խնդիր չէ։

Ասեք Stop բաժանորդագրություններին

Կոնվերս Բանկի Visa քարտապանների համար կրկին հասանելի է բաժանորդագրությունների կառավարման Visa Stop Payment Service գործիքը։ Այն (VSPS) հեշտացնում և ավելի արագ է դարձնում բաժանորդագրությունների կառավարումը, այդ թվում՝ հնարավորություն տալիս դադարեցնել բաժանորդագրությունները՝ կանխելով ֆինանսների անցանկալի դուրսգրումը հաշվից։

Ինչպես կառավարել Visa բաժանորդագրությունները Converse Mobile-ում

VSPS ծառայությունից օգտվելու, բաժանորդագրությունները դիտելու և կառավարելու համար «Քարտեր» բաժնում ընտրեք Visa քարտը, ապա՝ «Բաժանորդագրություններ»։

«Ակտիվ բաժանորդագրություններ» բաժնում Դուք կարող եք ընտրել գործող բաժանորդագրություններից ցանկացածը, դիտել դրա շրջանակներում կատարված գանձումներն ու գործարքները ըստ նախընտրելի ժամանակահատվածների, ինչպես նաև դադարեցնել դրանք և խուսափել ոչ ցանկալի ծախսերից։

Իսկ «Դադարեցված բաժանորդագրություններ» բաժնում Դուք կարող եք տեսնել Converse Mobile-ով ապաակտիվացրած բաժանորդագրությունները, որոնք, ի դեպ, կարող եք նորից ակտիվացնել հենց Converse Mobile-ում։

Ինչու է սա կարևոր

Հարցի պատասխանը ստանալու համար բավարար է ծանոթանալ միջազգային հեղինակավոր ընկերությունների ուսումնասիրությունների արդյունքներին; Այսպես.

Adyen-ի և CNBC-ի տվյալներով՝ օգտատերերի 42%-ը մոռանում են չօգտագործվող ծառայությունների մասին, և 86%-ը ունեն ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, որոնք դժվար է վերահսկել: Դրանց մասին պարզապես մոռանում են և շարունակում վճարել ծառայության համար, որից չեն օգտվում:

Self Financial-ի և C+R Research-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում բաժանորդագրությունների 54.9%-ը չեն օգտագործվում, իսկ մարդիկ առանց գիտակցելու տարեկան ծախսում են ավելի քան 1,596 ԱՄՆ դոլար:

Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում ցանկի ամբողջականության համար և հանդիսանում է հարթակ, որտեղ արտացոլվում են հասանելի տվյալները, որոնք կարող են լինել ոչ ամբողջական։

Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

04/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.55
+0
Եվրո (EUR)
440.12
-0.35
Ռուբլի (RUR)
4.738
+0.0087
Լարի (GEL)
141.19
+0
49508
+169
Արծաթ
599.9
-2.27