Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ
10/11/2025 16:55
Կիսվել

Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ

Ֆասթ Բանկն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց առաջարկում է ՊՈՍ (PoS) տերմինալների միջոցով իրականացվող շրջանառության հիման վրա տրամադրվող բիզնես վարկ կամ վարկային գիծ։ x6 վարկատեսակը տրամադրվում է վերջին 6 ամիսների ընթացքում  ՊՈՍ տերմինալների (ինչպես Ֆասթ Բանկով, այնպես էլ ՀՀ այլ բանկերով սպասարկվող)  միջոցով իրականացված միջին ամսական շրջանառության առավելագույնը վեցապատիկի չափով:

x6 վարկատեսակը հնարավոր է ձեռք բերել երկու արժույթով՝ ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար։ Դրամով տրամադրվող վարկի գումարը կարող է կազմել 500 հազարից մինչև 50 մլն դրամ, իսկ դոլարով՝ 1200-ից մինչև  100 հազար դոլար։ Վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը դրամի դեպքում կազմում է 13․5% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.68% – 14.36%)։ ԱՄՆ դոլարով վարկ ձեռք բերելու դեպքում վարկի տարեկան անվանական տոկոսադրույքը 11% է (փաստացի տոկոսադրույքը՝ 11.03% – 11.56%)։

x6 վարկի մարման ժամկետը սահմանված է  12-ից մինչև 60 ամվա միջակայքում, իսկ վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածը՝ մինչև 24 ամիս։

Վարկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 աշխատանքային գրաֆիկով աշխատող որևէ մասնաճյուղ, կամ դիմել առցանց տարբերակով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2