Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ֆասթ Բանկը թողարկել է Visa Business Platinum ԱկնՔարտ
19/11/2025 13:33
Կիսվել

Ֆասթ Բանկը թողարկել է Visa Business Platinum ԱկնՔարտ

Ֆասթ Բանկը թողարկել է պրեմիում դասի Visa Business Platinum ԱկնՔարտ, որը նախատեսված է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար։ ԱկնՔարտը մշակված է հատուկ այն ընկերությունների և ձեռնարկատերերի համար, որոնց աշխատակիցները հաճախ են մեկնում գործուղումների և ունեն բիզնեսին առնչվող բազմազան ծախսեր։ Այն պարզեցնում է ֆինանսական բաժինների, հաշվապահների, գնումների և օպերացիոն թիմերի առօրյա աշխատանքը՝ ապահովելով ծախսերի հստակ կառավարում և վերահսկողություն։

Visa Business Platinum ԱկնՔարտն աշխատակիցների ճանապարհորդությունները դարձնում է հարմար և հաճելի․ քարտապանները հնարավորություն ունեն մուտք գործել օդանավակայանների բարձրակարգ սպասարկման սրահներ, օգտվել Զվարթնոցի և այլ միջազգային օդանավակայանների Fast Track ծառայությունից՝ շրջանցելով կանոնավոր հերթերը։ Visa Business Platinum ԱկնՔարտը նախատեսում է նաև միջազգային ամբողջական ճանապարհորդական ապահովագրություն։ ԱկնՔարտը գործում է չորս արժույթով՝ դրամ, դոլար, եվրո և ռուբլի։

ԱկնՔարտի քարտապանների ուղեբեռը Զվարթնոց օդանավակայանում անվճար կփաթեթավորեն, մինչև տարեվերջ հաճախորդները կարող են նաև անվճար կայանել իրենց մեքենան օդանավակայանի կայանատեղիում 1-2 ժամ տևողությամբ։

Visa Business Platinum ԱկնՔարտը ներառում է նաև Visa Concierge-ի՝ անձնական օգնականի ծառայությունը, որը 24/7  ռեժիմով կպատասխանի բոլոր հարցերին և կկատարի առաջադրանքներ՝ ճամփորդությունների կամ միջոցառումների տոմսերի ամրագրումներ, նվերների առաքումների կազմակերպում, խորհրդատվություն և այլն։ Քարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Հավելենք նաև, որ Ֆասթ Բանկում քարտային հաշվի դրական մնացորդի դիմաց հաճախորդները կարող են ստանալ մինչև 5% տարեկան տոկոսային եկամտաբերություն (տարեկան տոկոսային եկամտաբերությունը մինչև 5,12%)։ Քարտի տարեկան սպասարկման վճարը 15.000 դրամ է: Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Visa Business Platinum ԱկնՔարտ պատվիրելու համար անհրաժեշտ է մոտենալ Ֆասթ Բանկի 24/7 գործող որևէ մասնաճյուղ, ապա նախընտրած հասցեով ստանալ այն առաքումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6