Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր
02/12/2025 19:35
Կիսվել

Evocabank-ը` Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկեր

Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Project Management Awards 2025 միջոցառումը, որի հատուկ հյուրն է PMI-ի նախագահ Պիեր Լե Մանը։

Հայաստանում Նախագծերի կառավարման մրցանակաբաշխությունը այս տարի կանցկացվի դեկտեմբերի 17-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

«Նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025»-ը կազմակերպվել է PMI Հայաստանի կողմից։ Միջոցառման հատուկ հյուրն է PMI-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Պիեր Լը Մանը։

Միջոցառման նպատակն է միավորել նախագծերի կառավարման ոլորտի մասնագետներին և մրցանակ շնորհել տարվա լավագույն Նախագծի Ղեկավարներից մի քանիսին։

4 անվանակարգերն են՝

  • Տարվա Նախագծի Ղեկավար (Project Manager of the Year)
  • Նախագծի Ղեկավար՝ նորարարություն (Project Manager for Innovation)
  • Նախագծի Ղեկավար՝ սոցիալական ազդեցություն (Project Manager for Social Impact)
  • Նախագծի Ղեկավար՝ կայունություն (Project Manager for Sustainability)

Մրցանակաբաշխության ժյուրիի անդամներից է Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը։

Evocabank-ը հանդիսանում է Project Management Awards 2025-ի գլխավոր գործընկերը։

Բանկը մշտապես խթանում է PMI-ի զարգացումը Հայաստանում, հովանավորելով նախորդ տարի իրենց կողմից կազմակերպված ոլորտի ամենամեծ կոնֆերանսն ու գրքի շնորհանդեսը։

Եթե ցանկանում եք ներկա գտնվել մրցանակաբաշխությանը և ծանոթանալ ոլորտի առաջատար մասնագետների հետ, կարող եք ձեռք բերել տոմսերը հետևյալ հղումով։

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37