Բիզնես

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 383.00+0.00
EUR BUY - 440.00+0.50 EUR SELL - 444.50+0.50
OIL:  BRENT - 62.47-1.17 WTI - 58.67-1.25
COMEX:  GOLD - 4215.90-0.08 SILVER - 58.82+3.25
COMEX:  PLATINUM - 1658.00-0.17
LME:  ALUMINIUM - 2865.50-0.09 COPPER - 11145.00-0.39
LME:  NICKEL - 14800.00-0.20 TIN - 39040.00-0.31
LME:  LEAD - 1995.00+0.73 ZINC - 3062.50+0.23
FOREX:  USD/JPY - 155.67+0.04 EUR/GBP - 1.1638+0.25
FOREX:  EUR/USD - 1.1638+0.25 GBP/USD - 1.3227+0.11
STOCKS RUS:  RTSI - 1084.68-0.43
STOCKS US: DOW JONES - 47474.46+0.39 NASDAQ - 23413.67+0.59
STOCKS US: S&P 500 - 6829.37+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 49303.45+0.00 TOPIX - 3341.06+0.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26095.05+0.24 SSEC - 3897.71-0.42
STOCKS EUR:  FTSE100 - 9701.80-0.01 CAC40 - 8074.61-0.28
STOCKS EUR:  DAX - 23710.86+0.51
02/12/2025  CBA:  USD - 381.24+0.05 GBP - 502.97-1.19
02/12/2025  CBA:  EURO - 442.43-0.78
02/12/2025  CBA:  GOLD - 51956+592 SILVER - 704.66+43.96
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
03/12/2025 13:10
Կիսվել

Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը

ՎԶԵԲ GEFF ծրագրի շրջանակում կայացել է «Կանաչ տնտեսության ֆինանսավորում» միջոցառումը, որը նվիրված էր էներգաարդյունավետ ֆինանսավորմանը և վերականգնվող էներգետիկայում ներդրումներին։ Միջոցառմանը մասնակցել են ՎԶԵԲ-ի, Կոնվերս Բանկի ներկայացուցիչները, ինչպես նաև Բանկի բիզնես հաճախորդներ։

Ներկայացվել են ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը, Կոնվերս Բանկի առաջարկները, հաճախորդների հաջողության պատմությունները, իսկ ավարտին դոնոր կազմակերպության և Բանկի ներկայացուցիչները պատասխանել են մասնակիցների հարցերին։

Կանաչ ֆինանսավորումը նոր հնարավորություններ է բիզնեսի համար

ՎԶԵԲ GEFF ծրագրի ղեկավարի տեղակալ Անդրո Բութխուզին նշեց. «Վերջին տարիներին էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման նկատմամբ հետաքրքրությունն ու պահանջարկը կայուն աճում են։ Ըստ մասնագիտական գնահատականների, միտումը կշարունակվի մի քանի գործոնի շնորհիվ։ Նախ, սա ոչ միայն ներդրում է դեպի ապագա՝ շրջակա միջավայրի հանդեպ պատասխանատու լուծումների միջոցով, այլև բիզնեսի զարգացման նոր հնարավորություն է։ Կանաչ ֆինանսավորումն օգնում է նվազեցնել ծախսերը, բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը, հասանելի դարձնել բարձր տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև օգտվել բազմաթիվ խրախուսումներից»։

Ծրագրի՝ ֆինանական հաստատությունների հետ հարաբերությունների մենեջեր Արթուր Սարգսյանը հավելեց. «ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման ծրագիրը մեր գլոբալ նախաձեռնություններից է, որը ներկայում իրականացվում է 29 երկրում։ Դրա շրջանակում ֆինանսական կազմակերպությունները բիզնեսին առաջարկում են նոր ներդրումային հնարավորությունների բացահայտում ու օպտիմալացում, էներգախնայող և նորարարական տեխնոլոգիական լուծումներ, որոշակի ներդրումների դեպքում 10-15% խրախուսման բաղադրիչ։

Մենք տեսնում ենք մեծ ներուժ կանաչ ֆինանսավորման աճի համար

Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների ներգրավման և սպասարկման բաժնի պետ Սամվել Պողոսյանն ասաց. «Մեր ռազմավարության կենտրոնում այն համոզմունքն է, որ կանաչ ներդրումները ստեղծում են ինչպես էկոլոգիական, այնպես էլ տնտեսական կարևոր օգուտներ մեր հաճախորդների և երկրի համար։ Մենք ինտեգրել ենք կայունության սկզբունքները և առաջնահերթություն ենք տալիս էներգաարդյունավետ ու շրջակա միջավայրի վրա դրական ազդեցություն ունեցող նախագծերի ֆինանսավորմանը։ Դրա վկայությունն է մեր համագործակցությունը GEFF ծրագրի հետ՝ առաջարկելով թափանցիկ, երկարաժամկետ և բարձր արդյունք ապահովող գործիքներ։

Մենք տեսնում ենք մեծ ներուժ կանաչ ֆինանսավորման շարունակական աճի համար և նպատակ ունենք զարգացնել այս ուղղությունը՝ ներառելով ավելի նորարարական լուծումներ։ Մեր ռազմավարությունը միտված է նրան, որ կանաչ ծրագրերը դառնան ավելի արդյունավետ և հասանելի լայն շրջանակի համար՝ դրական ազդեցություն ունենալով երկրի տնտեսության ու շրջակա միջավայրի վրա»։

Նման ծրագրերի պահանջարկը մեծ է

Ital Solar ընկերության կոմերցիոն տնօրեն Դավիթ Ժամկոչյանը նշեց. «Մեր ընկերությունն արդեն երկար տարիներ է գործում այս ոլորտում՝ ունենալով հաճախորդների մեծ բազա և զգալի նախագծային պորտֆել։ Կարող եմ վստահեցնել, որ այս ծրագիրը շուկայի համար անհրաժեշտություն էր։

Նախ՝ այն բարձրացնում է վերականգնվող էներգիայի հասանելիությունը՝ ստեղծելով նոր հնարավորություններ օգտատերերի համար։ Մյուս կողմից՝ ակտիվացնում է բիզնես միջավայրը և խթանում ոլորտի զարգացումը»։

Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտներից մեկը տանիքների մաշվածությունն է, ինչի պատճառով առանց հավելյալ ներդրումների հնարավոր չէ վահանակների տեղադրումը։ Նա առաջարկեց, որ դոնոր կազմակերպությունն ու ֆինանսական կառույցները դիտարկեն հատուկ լուծումներ մշակելու հնարավորությունն այն հաճախորդների համար, ովքեր արևային վահականակների տեղադրման նպատակով նախ պետք է նորոգեն տանիքները։

Հաջողության փորձը ներկայացրեց նաև «Եվրոէներ գրուպ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Մաթևոսյանը՝ պատմելով ընկերության գործունեության, GEFF ծրագրի առավելությունների, կանաչ ֆինանսավորման հասանելիության ընդլայնման և ծրագրի խրախուսման հստակ մեխանիզմների մասին։

0 տոկոս հնարավոր է, եթե…

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Կոնվերս Բանկի առաջարկները GEFF ծրագրի շրջանակում։ Սամվել Պողոսյանը նշեց. «GEFF ծրագրով մենք առաջարկում ենք ֆինանսավորման լուծումներ, որոնք նախատեսված են էներգախնայող տեխնոլոգիաների, արևային համակարգերի ներդրման, ինչպես նաև էլեկտրամոբիլների ձեռքբերման համար։ Բանկը տրամադրում է շահավետ տոկոսադրույքներ, երկարաժամկետ մարման հնարավորություններ և համապատասխան նախագծերի դեպքում GEFF-ի կողմից տրամադրվող քեշբեք։

Ծրագրով սահմանված պայմանների կատարման պարագայում, քեշբեքը հաշվարկելուց հետո, դա դառնում է ՀՀ-ում լավագույն ֆինանսավորման լուծումներից մեկը՝ ստեղծելով հնարավորություն օգտվելու ֆինանսավորումից, որի փաստացի ստորին շեմը կարող է հասնել նույնիսկ 0 տոկոսի»:

Մանրամասն՝ այստեղ, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

02/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.24
+0.05
Եվրո (EUR)
442.43
-0.78
Ռուբլի (RUR)
4.904
+0.0132
Լարի (GEL)
141.15
-0.08
51956
+592
Արծաթ
704.66
+43.96