Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Հայաստանի ստեղծարար բիզնես միջավայրը` Forbes Germany-ի անդրադարձում
09/12/2025 11:07
Կիսվել

Հայաստանի ստեղծարար բիզնես միջավայրը` Forbes Germany-ի անդրադարձում

Հայաստանն առաջին անգամ իր հաստատուն տեղն է ամրապնդում համաշխարհային լյուքս քարտեզում՝ գրավելով գլոբալ մամուլի ուշադրությունը։ Այն, ինչ տարիներ շարունակ թվում էր աներևակայելի, այսօր դարձել է իրականություն՝ Pogossian Luxury Brand House-ի («ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ) շնորհիվ։ Առաջին անգամ մեր երկիրը ճանաչվում է ոչ թե միայն մշակույթով կամ պատմությամբ, այլև Հայաստանում ստեղծված լյուքս ապրանքներով, որոնք վայելում են միջազգային շուկաների, իշխանական ընտանիքների և աշխարհի ազդեցիկ ամսագրերի ուշադրությունը։

«ՍՊՍ Սիգարոն»-ը վաղուց դուրս է եկել  տարածաշրջանից և հետևողականորեն ընդլայնում է իր շուկաները, արտահանման ծավալներն ու ամրապնդում դիրքերը միջազգային մակարդակում։ Ընկերության  բրենդների նկատմամբ աճող հետաքրքրությունն արտացոլվում է նաև միջազգային մամուլում, որտեղ վերջինս դիրքավորվում է որպես լյուքս ոլորտում մրցունակ և վստահելի գլոբալ խաղացող։

Նոյեմբերին ընկերության մասին գրել է գերմանալեզու Forbes-ը, որը լույս է տեսնում Գերմանիայում և Շվեյցարիայում։ Հոդվածում լրագրողն անդրադառնում է Pogossian Luxury Brand House-ի բրենդերին, որոնց թվում են Cigaronne-ը, Jardins d’Arménie ռոյալ բրենդին, Godfather օղին և LiveChef թվային գաստրո հարթակը։ Հեղինակավոր ամսագրի հոդվածում «ՍՊՍ Սիգարոն»-ը ներկայացված է որպես հայկական լյուքս արտադրության, նորարարության և բարձրակարգ արհեստավարժության խորհրդանիշ։ Հեղինակն ընդգծում է նաև բրենդի մոտեցումը, տեսլականն ու արժեքային համակարգը։

Forbes Germany-ի հոդվածի վերնագիրը ևս խոսուն է` «Սիգարոն. Հայաստանի լյուքս ոլորտի և նորարարության առաջամարտիկ»։

Ամբողջական հոդվածը հասանելի է forbes.at կայքում, ստորև ներկայացնում ենք ամենաուշագրավ մեջբերումներն ու շեշտադրումները։

«Հայաստանը, որն աշխարհին միշտ ճանաչելի էր իր հնագույն եկեղեցիներով, լեռնային գեղատեսիլ բնությամբ և ուժեղ սփյուռքով, այսօր արդեն առավել աչքի է ընկնում իր ստեղծարարությամբ, ձեռներեցությամբ և արտահանմանն ուղղված արտադրությամբ»։

Ամսագրի գնահատմամբ՝  «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ Հայաստանը նորովի է ներկայանում: Երկրի ամենահաջողակ բիզնեսներից շատերն առանձնանում են ինքնատիպությամբ, յուրահատուկ դիզայնով և գլոբալ շուկաներում գրավչությամբ։ «ՍՊՍ Սիգարոն»-ն այն ընկերություններից է, որն իր բրենդերով առաջնորդում է երկրի փոխակերպվող ինքնության ձևավորումը:

««ՍՊՍ Սիգարոն»-ը գործունեությունը սկսել է 1999-ին, և ապագայի իր տեսլականի շնորհիվ  դարձել է կյանքի ոճ (lifestyle) ձևավորող գլոբալ բրենդ: Այն հայկական լյուքս արտադրության խորհրդանիշ է, որում միավորված են պատենտավորված տեխնոլոգիական լուծումները, ինքնատիպ դիզայնն ու արհեստավարժությունը»։

Այս համատեքստում Forbes Germany-ում «ՍՊՍ Սիգարոն»-ը ներկայացվում է որպես հայկական ընկերություն, որը գլոբալ շուկաներում մրցակցում է սեփական կանոններով։ Ընդ ուրում, Ընկերության առաքելությունը ստեղծելն ու արարելն է, ոչ թե պարզապես մրցակցելը։

Ընկերությունը, ցանկացած ոլորտ մտնելով, ստեղծում է սեփական չափանիշները՝ ներկայացնելով արտադրական նոր մշակույթ և բարձրացնելով սպառողների ակնկալիքների մակարդակը։ «Սիգարոն» բրենդն այսօր ներկայացված է Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի ավելի քան 40 երկրում։

Հոդվածը ներառում է նաև հարցազրույց  «ՍՊՍ Սիգարոն»-ի համասեփականատեր Արմեն Պողոսյանի հետ. «Միշտ ավելի լավ է ձգտել շուկայում առաջնորդ լինելուն, քանի որ միայն այդպես է հնարավոր մնայուն ինչ-որ բան ստեղծել։ «Շնորհիվ պատենտավորված տեխնոլոգիաների և կատարելագործված դիզայնի՝ «ՍՊՍ Սիգարոն»-ը նոր սերնդի այն ընկերություններից է, որը ձևավորում է Հայաստանի միջազգային ընկալումը՝ ցույց տալով, թե ինչ երկիր է Հայաստանը և ուր է շարժվում»։

Jardins d’Arménie

«Jardins d’Arménie 35-ամյա ռոյալ բրենդիի հիմքում Հայաստանի գինեգործության ժառանգությունն է, սակայն այն առաջարկում է բոլորովին նոր փորձառություն։ Հաճախորդները հնարավորություն ունեն այն փորձել համտեսի արտոնագրված բաժակներով, որպեսզի մինչ գնելը ծանոթանան համին ու դրանով էլ առաջնորդվեն ընտրություն կատարելիս։

Jardins d’Arménie  բրենդին պատրաստվում է Ոսկեհատ տեսակի խաղողից ստացված տասը տարբեր սպիրտերի խառնուրդից. բրենդին հնեցվում է հաջորդաբար կաղնու, ապա ծիրանենու, ապա կրկին կաղնու փայտից պատրաստված տակառներում։

Godfather

Godfather օղու արտադրությունում կիրառվում է  հատուկ  թորման տեխնոլոգիա, որի շնորհիվ նվազեցվում են ծանր մետաղներն ու թույները՝ միացություններ, որոնք հաճախ դառնում են խումհարի պատճառ։ Այն կատարելագործելու համար Ընկերությունն անցկացրել է տասնյակ փորձարկումներ», – նշվում է հոդվածում։

Արմեն Պողոսյանը Forbes Germany-ում հրապարակված հարցազրույցում նշում է. «Մեր արտադրանքի փիլիսոփայությունը լյուքսի վերաիմաստավորումն է։ Այս երկու արտադրանքներն էլ են արտացոլում մեր ինքնությունը՝ մարտահրավեր նետելով ընդունված չափանիշներին և ներկայացնելով գերազանցությունը»։

LiveChef

«LiveChef-ը բարձրակարգ խոհանոցը տեղափոխում է հաճախորդի տուն և հնարավարություն է տալիս խոհանոցում տեղադրված տեսախցիկներով առցանց դիտել, թե ինչպես է պատրաստվում ուտեստը։

Ծառայությունն առաջակում է բարձրակարգ ռեստորանային փորձառություն՝ տանը. սեղանի ամբողջական սպասարկում՝ տեղում շեֆ-խոհարարի աշխատանքից, մատուցումից մինչև մաքրում։ «Միավորելով բաց ու թափանցիկ գործընթացն ու թվային հասանելիությունը՝ LiveChef-ը փոխում է սննդի մատուցման այն մոդելը, որը երկար տարիներ հիմնված էր ոչ անհատականացված մոտեցման վրա»,- նշվում է Forbes Germany-ի անդրադարձում։

«Թեև մենք փոքր երկրների շարքում ենք և ունենք սահմանափակ բնական ռեսուրսներ, սակայն հայերը ճանաչված են իրենց արհեստավարժությամբ և ստեղծարարությամբ։ Լյուքսի ոլորտում մենք առանձնանում ենք ոչ թե ծավալով, այլ ինքնատիպությամբ ու որակով։ Մենք հաջողում ենք, քանի որ ցանկանում ենք տարբերվել և սահմանում ենք բարձր նպատակներ։ Հուսով եմ՝ ավելի շատ հայկական բրենդներ կհասնեն գլոբալ ճանաչման և կօգնեն Հայաստանը դիրքավորել որպես լյուքս ոլորտում ձևավորվող ազդեցիկ ուժ»,- Forbes Germany-ի  հետ հարցազրույցում նշել է Արմեն Պողոսյանը։

Այսպիսով՝ Pogossian Luxury Brand House-ը  միավորել է ոչ միայն ավանդույթն ու ժամանակակից տեխնոլոգիական լուծումները, այլև համաշխարհային մակարդակում լյուքս դասի իր բացառիկ բրենդներով նոր իմաստ ու բովանդակություն է  հաղորդել հայկական բարձրակարգ արտադրությանը։ «ՍՊՍ Սիգարոն»-ն  առաջարկում է որակ, ինքնատիպություն և նորարարական լուծումներ, որոնք համապատասխանում են գլոբալ լյուքսի չափանիշներին։

Նշենք, որ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների ակունքներում Սիմոն Պողոսյանն է։ Ավելի քան 30 տարի Պողոսյանների ընտանիքը նվիրել է լյուքս դասի ապրանքների արտադրությանը՝ «ՍՊՍ Սիգարոն» և Newline Brands Global ընկերությունների ﬕջոցով։ Այսօր Ընկերության կառավարումը ստանձնել է Սիմոն Պողոսյանի որդին՝ Արﬔն Պողոսյանը, ով գլոբալ բիզնես առաջնորդների նոր սերունդն է ներկայացնում։ Արտադրության շարժիչ ուժն է եղել բացառիկ արհեստավարժությունը, նորարարությունն ու ձգտումը դեպի գերազանցություն։ Ընկերության կազմում գտնվող բրենդներն են Cigaronne-ը, Jardins d’Arménie 35-ամյա ռոյալ բրենդին, Godfather օղին և LiveChef թվային գաստրո հարթակը։ Այժմ Ընկերությունը հանդես է գալիս Pogossian Luxury Brand House հովանոցային ընկերությամբ։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21