Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Առավել քան 300 մլն գրանցված օգտատեր ունեցող Binance-ը Երևանում հանդիպում է ունեցել հայաստանցի օգտատերերի հետ
10/12/2025 18:22
Կիսվել

Առավել քան 300 մլն գրանցված օգտատեր ունեցող Binance-ը Երևանում հանդիպում է ունեցել հայաստանցի օգտատերերի հետ

Binance առաջատար գլոբալ բլոկչեյն էկոհամակարգը հատել է 300 միլիոն գրանցված օգտատերերի սահմանագիծը: Կրիպտոբորսան առաջատար է նաև առևտրի ծավալով: Հարթակը մշտապես բարելավում է ցուցանիշները և օգտատերերին առաջարկում նոր պրոդուկտներ:

«Մեր նորություններից երևի ամենահնչեղն ու հետաքրքիրը Binance Junior-ն է։ Դա թույլ է տալիս ծնողներին ենթահաշիվներ բացել երեխաների համար: Հաշիվն ամբողջությամբ մնում է ծնողների վերահսկողության տակ: Երեխան կարող է ստանալ թոքեններ, պահել դրանք: Այս հաշիվը լիովին մեկուսացված է ցանկացած տեսակի առևտրից և մնացած պրոդուկտներից։ Միակ հասանելիությունն այդտեղ մշտական եկամուտն է՝ Binance Earn-ը։ Երկրորդ նորությունը թեև շուկայում նորարարական չէ, բայց նոր է մեզ համար՝ դա Demo Trading-ն է, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջն իրականացնել առևտուր՝ փորձնական միջոցներով։ Այսինքն, առանց սեփական գումար ներդնելու, պարզապես փորձել, սովորել: Մեկ այլ նոր պրոդուկտ է Binance Alpha-ն է, որը հնարավորություն է տալիս օգտատերերին գնել թոքեններ՝ նախքան դրանց ցուցակվելը բորսայում», – Binance-ի նորություններն է ներկայացնում Կենտրոնական Ասիայի և ԱՊՀ-ի մարքեթինգի մենեջեր Ստանիսլավ Դիլենոկը:

Հերթական Binance Meetup-ի շրջանակում հայաստանցի օգտատերերին ներկայացվել են նորություններն ու շուկայի միտումները, քննարկվել են հարթակի հայ օգտատերերին հետաքրքրող հարցերը: Binance-ում կարևորում են ուղիղ շփումը յուրաքանչյուրի հետ, իսկ այսօրինակ միջոցառումները կարևոր քայլ են՝ համայնքի միավորման համար:

«Ուրախ ենք հանդիպել մեր օգտատերերի հետ այսպիսի ջերմ մթնոլորտում։ Սա հնարավորություն է մեկ առ մեկ շփվելու օգտատերերի, ինչպես նաև Binance-ի մենեջերների ու հրեշտակների հետ։ Սա անմիջական շփման, փորձի ու գիտելիքի փոխանակման հրաշալի առիթ է, իսկ մեզ համար որպես թիմ և որպես ընկերություն հնարավորություն է հասկանալու, թե մարդիկ ինչ են մտածում մեր մասին, ինչից են օգտվում, ինչով են հետաքրքրվում և ինչպես կարող ենք բարելավել նրանց փորձառությունը Binance-ում։ Ի վերջո, մեր գլխավոր գաղափարն ազատությունն է, որ մարդիկ լինեն ազատ, կարողանան տեղափոխել իրենց կապիտալը, վաստակել և այլն, հենց դրա համար էլ գոյություն ունի Binance-ը», – ասում է Binance-ի Կենտրոնական Եվրոպայի և ԱՊՀ-ի աֆիլիեյթ մենեջեր Միշիկո Չարկվիանը:

Binance-ը կարևորում է կիրթ համայնքի ձևավորումը, այնպես որ հարթակը հնարավորություն է տալիս պարզ, մատչելի, հասկանալի ու անվտանգ փորձառություն ունենալ կրիպտոշուկայում:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52