Արգենտինացի գործարարները պատրաստ են ընդլայնել համագործակցությունը հայ գործընկերների հետ
Զարգացման հայկական գործակալությունը և Հայաստանում Արգենտինայի Հանրապետության Դեսպանությունը կազմակերպում են հայ-արգենտինական գործարար համաժողով: Այն տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, Երևանում:
Կազմակերպիչները վստահ են, որ գործարար համաժողովը հիանալի հնարավորություն է ներկայացնում փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների և երկուստեք համագործակցության ձևավորման համար:
Արգենտինական մասնակից ձեռնարկությունները կներկայացնեն հետևյալ ոլորտներն ու ճյուղերը` դեղամիջոցներ, բիոտեխնոլոգիաներ, տեղեկատվական տեխնոլեգիաներ, սննդամթերք և խմիչքներ, սառեցման համակարգեր, խաղողագործության արդյունաբերության սարքավորումներ, գյուղատնտեսական սարքավորումներ, տեքստիլ, կոշկեղեն, բնական սեղմված գազ, վերականգնվող էներգետիկա և զբոսաշրջություն:
Հատկանշական է, որ գործարար համաժողովին մասնակից արգենտինացի գործարարները հոկտեմբերի 18-ին կատարելու են անհատական այցեր՝ իրենց ընկերությունով հետաքրքրված տեղական ձեռնարկություններ: