Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
19/12/2025 18:37
Կիսվել

Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է

Օրերս կայացել է Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան հերթական միջոցառումը: Այն միավորել էր համակարգի ներկայացուցիչներին և գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներին՝ ամփոփելու իրականացված նախագծերը և նախանշելու անելիքները:

Միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Կոնվերս Բանկն արժանացել է Visa Intelligence Award-ի:

Մրցանակը Բանկին է շնորհվել Converse Mobile հավելվածում հաճախորդի լավագույն փորձառության կառուցման, զարգացման աշխատանքներում Visa համակարգի հետ համատեղ նախագծի իրագործման համար:

Visa համակարգը Կոնվերս Բանկի առանցքային գործընկերներից է, որի հետ Բանկը համագործակում է ոչ միայն ֆինանսական և վճարային ծառայությունների մատուցման, այլև ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և լավագույն միջազգային փորձի ներդրման հարցերում: Converse Mobile նոր հավելվածի ներդրումը հնարավոր է դարձել, այդ թվում, Բանկի համար սկզբունքային, առաջնահերթ այս ոլորտում համագործակցության շնորհիվ:

Նշենք, որ Հայաստանում անհատականացված փորձառությամբ առաջին՝ Converse Mobile հավելվածը գործարկվել է այս տարեսկզբին:

Նոր Converse Mobile-ում օգտատերերը կարող են առավելագույնս անվտանգ միջավայրում.

  • Առանց բանկ այցելելու անցնել պարզ և հարմարավետ գրանցման գործընթաց կենսաչափական նույնականացմամբ և օգտվել ամբողջական բանկային ծառայություններից,
  • Գլխավոր էջում դասավորել բաժիններն ըստ իրենց նախընտրությունների՝ հիմնական էջում ցուցադրելով ամենահաճախ օգտագործվող ֆունկցիաները և թաքցնելով հազվադեպ օգտագործվողները,
  • Նոր փորձառության ձևավորման դեպքում փոփոխել ինտերֆեյսը,
  • Միանգամից՝ առանց սքրոլ անելու, գտնել ու օգտվել բանկային ծառայություններից,
  • Գլխավոր էջում տեսնել ելքային գործարքների հանրագումարը և պատմությունը՝ կառավարելով ամսվա ծախսերը և ըստ անհրաժեշտության վերաբաշխումներ ու խնայողություններ անելով,
  • Ընտրել գունային ռեժիմ: Ի դեպ, C360 բանկինգին բաժանորդագրվածները կարող են օգտվել նոր ինտերֆեյսից՝ կախված իրենց փաթեթից (ստանդարտ կամ պրեմիում):

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21