Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 447.00+0.00
OIL:  BRENT - 61.17+1.02 WTI - 57.19+1.19
COMEX:  GOLD - 4371.20+0.22 SILVER - 68.66+2.71
COMEX:  PLATINUM - 2097.70+3.92
LME:  ALUMINIUM - 2945.00+0.99 COPPER - 11881.50+0.88
LME:  NICKEL - 14803.00+1.11 TIN - 43227.00+0.70
LME:  LEAD - 1984.50+1.07 ZINC - 3072.50+0.28
FOREX:  USD/JPY - 157.37-0.24 EUR/GBP - 1.1714+0.05
FOREX:  EUR/USD - 1.1714+0.05 GBP/USD - 1.3393+0.13
STOCKS RUS:  RTSI - 1070.50-1.22
STOCKS US: DOW JONES - 48134.89+0.38 NASDAQ - 23307.62+1.31
STOCKS US: S&P 500 - 6834.50+0.88
STOCKS JAPAN:  NIKKEI - 49507.21+1.03 TOPIX - 3383.66+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 25690.53+0.75 SSEC - 3890.45+0.36
STOCKS EUR:  FTSE100 - 9897.42+0.61 CAC40 - 8151.38+0.01
STOCKS EUR:  DAX - 24288.40+0.37
19/12/2025  CBA:  USD - 381.47-0.03 GBP - 510.45+1.03
19/12/2025  CBA:  EURO - 446.97-0.3
19/12/2025  CBA:  GOLD - 53147-111 SILVER - 808.79-0.06
Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը
22/12/2025 14:33
Կիսվել

Նոր ձևաչափ, նոր էներգիա, նոր հնարավորություններ. Flash-ը նշում է 30-ամյակը

Հայաստանում վառելիքի շուկայի առաջատարներից «Ֆլեշ» ընկերությունն այս տարի նշում էր հիմնադրման 30-ամյակը։

Ընկերությունը 30-ամյակի միջոցառումները մեկնարկել էր դեռևս սեպտեմբեր ամսին։ Իսկ դեկտեմբերի 20-ին «Ֆլեշ» ընկերության 30-ամյակին նվիրված բազմաբնույթ ակտիվությունների շարքն ամփոփվեց հանդիսավոր միջոցառմամբ, որին ներկա էին Ընկերության տեղի և միջազգային գործընկերներ, թիմը, ՏԻՄ ղեկավարներ, բիզնես հանրույթի ներկայացուցիչներ։

«Ֆլեշը» հիմնադրվել է 1995 թվականին՝ մեր երկրի համար բավականին բարդ՝ պատերազմի, Խորհրդային Միության փլուզման, երկրաշարժի հետևանքների, բազում դժվարությունների շրջանում։ Այդ պայմաններում «Ֆլեշի» հիմնադիր Բարսեղ Բեգլարյանը, հասկանալով երկրում վառելիքի անհրաժեշտությունն ու կարևորությունը, ռիսկի դիմեց, սկսեց վառելիքի ներկրումը՝ հիմք դնելով Ընկերության ստեղծմանը։ Այդ պայմաններում նման բան մեկնարկելը չափազանց բարդ էր, քանի որ ոլորտն ու շուկան զարգացած չէին, չկային ենթակառուցվածքներ, պայմաններ։ Նույնիսկ լցակետեր գոյություն չունեին, բենզինը վագոններով հասնում էր Հայաստան, հենց նույն վագոնների վրայից էլ վաճառվում էր։

Գործունեությունը մի քանի աշխատակցով սկսելուց 30 տարի անց Ընկերությունն այսօր ունի ավելի քան 600 աշխատակից, շուրջ 50 լցակետ Երևանում և մարզերում։ «Ֆլեշը» գործարկել է նաև լցակետերին կից Express shop-եր, ինչպես նաև Էլեկտրոմոբիլների արագ լիցքավորման կայաններ։ Առաջիկայում կգործարկվեն նաև միանգամայն նոր ձևաչափերով լցակայաններ, որոնք ունեն հատուկ նախագծում և հատուկ կոնցեպցիա։

30-ամյակին «Ֆլեշ» ընկերությունն ազդարարեց Flash 3.0 հայեցակարգի մեկնարկի մասին։ Flash 3.0-ն բնորոշում է ընկերության անցած ճանապարհը` 1.0-ն որպես սկիզբ, 2.0-ն որպես զարգացում և ընդլայնում, 3.0-ն՝ նոր հնարավորություններ, ժամանակակից մոտեցումներ և ժամանակակից սպառողի պահանջներին համապատասխան ծառայություններ։ 3.0 հայեցակարգին համապատասխան՝ «Ֆլեշի» լիցքավորման կետն այլևս միայն վառելիքի համար չէ, այն ճանապարհային ամբողջական էկոհամակարգ է։

30 ամյակի շրջանակում նաև գործարկվել է Flash Mobile բջջային հավելվածը, որը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում օգտատերերին։ Հավելվածում թարմացումներն ու նորարարությունները շարունակական են լինելու։

Երկար տարիներ «Ֆլեշի» կարգախոսը եղել է «Բարի համբավն ամենաթանկ կապիտալն է»։ Այսօր ընկերության կարգախոսը կարճ է, բայց բովանդակալից՝ «Վստահի՛ր»։

Flash-ի զարգացումն ու երկար ճանապարհը շարունակվում է նոր հնարավորություններով, նոր ձևաչափով, նոր էներգիայով։

19/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.47
-0.03
Եվրո (EUR)
446.97
-0.3
Ռուբլի (RUR)
4.7393
-0.0271
Լարի (GEL)
141.58
-0.04
53147
-111
Արծաթ
808.79
-0.06