Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում
26/12/2025 12:35
Կիսվել

Վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Տիգրան Մեծի պողոտայում

Ամանորյա տոներին ընդառաջ՝ Ucom-ը ևս մեկ նորացված տարածք է բացել իր բաժանորդների համար։ Վաճառքի և սպասարկման ցանցի արդիականացման շարունակական ծրագրի շրջանակում վերաբացվել է ընկերության վերանորոգված և ժամանակակից լուծումներով հագեցած կենտրոնը՝ Տիգրան Մեծի պողոտա 29ա/93 հասցեում։

Թարմացված կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00-ը, իսկ կիրակի օրը՝ 10:00-19:00-ը, առանց ընդմիջումների։ Այստեղ այցելուները կարող են օգտվել Ucom-ի ֆիքսված, շարժական և ինտերնետ կապի ծառայություններից, ստանալ խորհրդատվություն և ձեռք բերել հայտնի բրենդների սմարթֆոններ, ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցներ, պլանշետներ, Wi-Fi սարքեր և այլ տեխնիկա։

Ամանորյա տոների ընթացքում կենտրոնում գործելու են նաև հատուկ առաջարկներ, որոնց շնորհիվ բաժանորդները հնարավորություն կունենան Նոր տարին դիմավորելու նոր սարքերով և կապի առավել շահավետ լուծումներով։

Այսպիսով՝ Տիգրան Մեծի վաճառքի և սպասարկման կենտրոնի վերաբացման կապակցությամբ, մինչև 2026թ․ հունվարի 15-ը ներառյալ, կենտրոնում Unity-ի ցանկացած սակագնային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվողները կստանան ծառայությունից 2 ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

Այս կենտրոնում ևս, ինչպես Ucom-ի բոլոր վաճառքի կենտրոններում և առցանց խանութում՝ մինչև 2026թ. հունվարի 15-ը Samsung, HONOR, Xiaomi և Motorola բրենդերի տարբեր արժեքների 5G սմարթֆոններ ձեռք բերելու դեպքում հաճախորդները կստանան բրենդային աքսեսուար, գեղեցիկ հեռախոսահամար Level Up+ 3000 սակագնային պլանով՝ 2 ամիս անվճար։ Մինչև 2026թ. հունվարի 11-ը հնարավորություն կլինի նաև ձեռք բերելու iPhone՝ 0 տոկոս – 0 տոկոս – 0 տոկոս ապառիկով 12 ամիս շարունակ՝ բաժանորդագրվելով Level Up+ 3000 հետվճարային սակագնային պլանին։

«Ucom-ում մենք շատ ենք կարևորում այն միջավայրը, որտեղ ամեն օր շփվում ենք մեր բաժանորդների հետ։ Վաճառքի և սպասարկման կենտրոնների արդիականացումը մեր հաճախորդակենտրոն երկարաժամկետ ռազմավարության մի մասն է՝ յուրաքանչյուր շփման կետում ապահովելու արագ, հարմարավետ և որակյալ սպասարկման փորձառություն։ Տարվա ավարտին շնորհավորում ենք մեր բաժանորդներին գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղ, հաջողություններով լի և կայուն կապով Նոր տարի», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ ծառայությունների հասանելիությունը երկրի տարբեր հատվածներում ապահովելու նպատակով Ucom-ը ներկայումս  ունի վաճառքի և սպասարկման 75 կենտրոն, որոնցից 52-ը գործում են մարզերում, իսկ 23-ը՝ Երևանում։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21