Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 88.09-1.65 WTI - 82.35-1.61
COMEX:  GOLD - 4075.60+0.48 SILVER - 59.20+2.26
COMEX:  PLATINUM - 1644.20+2.30
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 160.68-1.72 EUR/GBP - 1.1506+0.48
FOREX:  EUR/USD - 1.1506+0.48 GBP/USD - 1.3445+0.76
STOCKS RUS:  RTSI - 871.74-1.84
STOCKS US: DOW JONES - 52208.06+1.19 NASDAQ - 25122.18+2.78
STOCKS US: S&P 500 - 7437.63+1.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10897.27-0.10 CAC40 - 8485.64+0.92
STOCKS EUR:  DAX - 25612.03+0.60
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
29/12/2025 15:34
Կիսվել

Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը

Ամանորյա ճամփորդությունն անհամեմատ հարմարավետ է, եթե Կոնվերս Բանկի C360 Ultra, Elite և ավելի բարձր դասի փաթեթներից որևէ մեկի բաժանորդ եք ու պրեմիում դասի C360 Mastercard ունեք։

Ամանորն արտերկրում ոչ միայն տոնական սեղան և ուրախ ժամանց է, այլև էմոցիաներ ու հիշողություններ, գունեղ տոնավաճառներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ։

Մենք պատրաստել ենք համառոտ ուղեցույց այն մարդկանց համար, ովքեր Ամանորն անցկացնելու են Իտալիայում ու Արաբական Միացյալ Էմիրություններում:

Հունվարին Իտալիայում և ԱՄԷ-ում ակտիվ է լինելու

  • Հռոմում՝ Piazza Navona հրապարակում մինչև հունվարի 6-ը գործում է ավանդական Սուրբ Ծննդյան տոնավաճառը։ Այստեղ կարող եք գտնել ձեռագործ իրեր, իտալական քաղցրավենիք, դիտել փողոցային ներկայացումներ և զգալ քաղաքի տոնական, բայց արդեն ավելի հանգիստ ռիթմը։
  • Հունվարի սկզբին Իվրեա քաղաքում անցկացվում է Carnevale di Ivrea-ն՝ հայտնի «նարնջի պատերազմով», շքերթներով, միջնադարյան հագուստներով, երաժշտությամբ և տեղական ուտեստներով լի տոնավաճառներով։
  • Հունվարի 25–26-ը Ֆլորենցիան հյուրընկալում է Vini Migranti փառատոնը, որտեղ այցելուները մասնակցում են գինու համտեսների, ծանոթանում տարբեր երկրների գինեգործական մշակույթներին:
  • Հունվարի վերջին օրերին Վենետիկում սկսվում է աշխարհահռչակ դիմակահանդեսը։
  • Հունվարի 24–25-ին Դուբայում տեղի է ունենում Quoz Arts Fest-ը։ Սա ժամանակակից արվեստի, երաժշտության և street food-ի համադրություն է՝ ցուցահանդեսներով, կենդանի ելույթներով և վարպետաց դասերով։
  • Դուբայի Global Village-ը գործում է հունվար ամսվա ողջ ընթացքում. տասնյակ երկրների տաղավարները, ազգային խոհանոցը, համերգները, շոուները և ընտանեկան ժամանցն այն դարձնում են պարտադիր կանգառ։
  • Հունվարին շարունակվում է նաև Sheikh Zayed Festival-ը Աբու Դաբիում։ Սա էմիրաթական մշակույթի և ժառանգության մեծ փառատոն է՝ ազգային պարերով, ձիարշավներով, ձեռարվեստի ցուցադրություններով և տպավորիչ հրավառություններով։

Երբ հանգստից ցանկանում ես ստանալ առավելագույնը

Եթե ցանկանում եք տոները կամ հանգիստը դարձնել ոչ միայն հաճելի և հիշարժան, այլև առավել հարմարավետ, ապա Կոնվերս Բանկն առաջարկում է բաժանորդագրվել C360 Ultra, Elite կամ ավելի բարձր դասի փաթեթներից որևէ մեկին և օգտվել առավելագույն հարմարավետությունից, այդ թվում ստանալ․

  • Ճամփորդական ապահովագրություն
  • Տեղական և միջազգային օդանավակայաններում Fast Track ծառայություն և բիզնես սրահներից օգտվելու հնարավորություն առավել հարմարավետ ուղևորության համար
  • Concierge ծառայություն՝ 24/7 աջակցություն, ներառյալ՝ ուղևորությանը, հյուրանոցներին, ռեստորաններին, տոմսերի ամրագրումներին վերաբերող և այլ հարցերում
  • Մինչև 15-20% զեղչ անհատական պահատուփի վարձակալությունից օգտվելու և թանկարժեք իրերի ու կարևոր փաստաթղթերի ապահով պահպանման համար

Կստանաք ավելին, եթե պրեմիում դասի C360 Mastercard քարտապան եք

Եթե մինչև հունվարի վերջ ճամփորդելու եք Իտալիա կամ ԱՄԷ և Կոնվերս Բանկի C360 Ultra, Elite կամ ավելի բարձր դասի փաթեթների ներքո պրեմիում դասի Mastercard քարտապան եք, ապա կօգտվեք հավելյալ հնարավորությունից:

Կոնվերս Բանկի արշավի շրջանակում մինչև 2026թ. հունվարի 31-ը ներառյալ Իտալիայում և ԱՄԷ-ում Ձեր անկանխիկ գնումները կատարեք C360 MC World կամ MC World Elite քարտերով, այդ թվում՝ թոքենիզացված քարտերով (Apple Pay, Google Pay) և ստացեք մինչև 100․000 ՀՀ դրամ քեշբեք:

Ճամփորդությունն ավելին է, երբ Ձեր բանկը Կոնվերս Բանկն է:

Մանրամասն՝ այստեղ, 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98