Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«ԱրմենՏել»-ը շարունակում է լայնամասշտաբ տեխնիկական վերազինման աշխատանքները
15/10/2013 11:44
Կիսվել

«ԱրմենՏել»-ը շարունակում է լայնամասշտաբ տեխնիկական վերազինման աշխատանքները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline կանխավճարային հաշվարկային  համակարգի՝ դեպի Comverse ONE նոր հարթակ անցման մասին:

Նախկինում տեխնիկական բիլինգի և տարիֆիկացման գործընթացներն իրական ժամանակում իրականացվում էր RTBS Comverse հարթակի վրա:

Comverse ONE հարթակը կառուցված է մեկ միասնական տվյալների մոդելի վրա և մեկ համակարգում ապահովում է բազմաթիվ ծառայությունների թափանցիկ և արդյունավետ աջակցություն: Կառուցվածքային նորարարական մոտեցումը հնարավորություն է տալիս ընդլայնել տարբերակների ընտրութունը և իրական ժամանակում բաժանորդի հետ ապահովել ինտերակտիվ կապ. ծառայությունների կարգավորման ժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր տեխնիկական կորուստները:

Comverse ONE ունի հետևյալ հնարավորությունները՝ սակագնային փաթեթների ստեղծում անհատական տարբերակների ընտրությամբ, մեկ բաժանորդին ենթաբաժին հասնող ծառայությունների ընդլայնում, երկու տարբեր համարների համար մեկ միասնական հաշվի ստեղծում, կանխավճարային համակարգում խմբակային հաշիվների հետ  աշխատանք, ձայնային ծառայությունների ինքնակառավարման համարկարգի հնարավորությունների,  SMS և MMS-հաղորդագրությունների ծառայությունների, ինչպես նաև շարժական ինտերնետի ընդլայնում:

«Այս տարվա սկզբից «ԱրմենՏել»  ընկերությունն իրականացնում է լայնամասշտաբ տեխնիկական վերազինման ծրագիր` ուղղված մեր հաճախորդների բազայի կառավարման համակարգի հուսալիության և տեխնիկական կատարելագործման ապահովմանը: Շարժական կապի շուկան բավականին դինամիկ է զարգանում, այդ իսկ պատճառով մենք ներդնում ենք բավականին միջոցներ ապահովվելու համար մեր ծառայությունների մատուցումն ամենաժամանակակից և արդիական մակարդակի վրա: Comverse ONE նոր համակարգը թույլ է տալիս  Beeline հաճախորդներին առավելագույնս հարմարավետ և պարզ կառավարել բջջային ծառայությունները, իսկ «ԱրմենՏել»  ընկերությունը հնարավորություն է ընձեռում տրամադրել մատչելի և շահավետ առաջարկներ», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98