Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱրմենՏել»-ը գործարկել է մինչև 512 Կբ/վ արագությամբ շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթ
16/10/2013 11:32
Կիսվել

«ԱրմենՏել»-ը գործարկել է մինչև 512 Կբ/վ արագությամբ շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթ

 «ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «512»  անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր առաջարկը, որը հասանելի է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, հնարավորություն է տալիս օգտվել մինչև 512 Կբ/վ արագությամբ սիմետրիկ անսահմանափակ շարժական ինտերնետից: «512» սակագնային փաթեթի ամսեկան արժեքն է 2500 դրամ կամ օրեկան 83 դրամ:

Ընկերությունից տեղեկացնում են, որ «512» սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են ընտրել իրենց հարմար հետվճարային կամ կանխավճարային հաշվարկային համակարգն, ինչպես նաև 100 դրամ սակագնով ձեռք բերել Beeline USB-մոդեմ:

Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միացման արժեքը կազմում է 1000 դրամ, ամբողջ գումարը հաշվանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Եթե հաճախորդը ցանկանում է ձեռքբերել USB-մոդեմ (Alcatel X300D), միացման գումարը տվյալ դեպքում կկազմի 5000 դրամ, որից 4900 դրամը կհաշվանցվի բաժանորդի հաշվեկշռին:

Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «512» սակագնային փաթեթին միանալիս միացման վարձ չի գանձվում, իսկ 100 դրամով USB-մոդեմ հաճախորդները կարող են ձեռք բերել ծառայությունից 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում:

«ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը ընկերության ներկայացրած նոր առաջարկի կապակցությամբ ասել է. «ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին կանխավճարային շարժական ինտերնետի  սակագնային փաթեթ, որը մենք դարձրել ենք առավելագույնս պարզ և մատչելի բաժանորդների համար: Beeline անսահմանափակ շարժական ինտերնետի շահավետ առաջարկը հարմարավետ է համակարգիչների, դյուրակիր համակարգիչների կամ պլանշետների օգտատերերի համար, իսկ  հաշվարկային համակարգի ընտրության հնարավորությունը և USB-մոդեմի ձեռք բերման անհրաժեշտությունը դարձնում են այն էլ ավելի հարամարավետ` թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց համար»:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելել www.beeline.am կայք, ընկերության մոտակա գրասենյակ կամ զանգահարել 0611 անվճար հեռախոսահամարով:  

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69