Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Netflix-ը կարող է փոխել առաջարկը WBD-ին՝ հրաժարվելով բաժնետոմսերով վճարել գործարքի մի մասը
14/01/2026 17:25
Կիսվել

Netflix-ը կարող է փոխել առաջարկը WBD-ին՝ հրաժարվելով բաժնետոմսերով վճարել գործարքի մի մասը

Netflix Inc.-ը աշխատում է Warner Bros. Discovery Inc. (WBD) ակտիվների ձեռքբերման առաջարկի պայմանների վերանայման վրա՝ դիտարկելով գործարքի ամբողջական վճարումը կանխիկ միջոցներով: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Դեկտեմբերի 5-ին Netflix-ը հայտարարել էր WBD-ի մի շարք ակտիվների՝ Warner Bros. կինոստուդիայի, HBO հեռուստաալիքի և HBO Max սթրիմինգային ծառայության գնման մասին՝ դրանք գնահատելով մեկ բաժնետոմսի համար 27.75 դոլար։ Այդ գումարից 23.25 դոլարը նախատեսված էր վճարել կանխիկ, իսկ 4.5 դոլարը՝ Netflix-ի բաժնետոմսերով։ Գործարքի պայմանները նախատեսում էին որոշ ճշգրտումներ, եթե Netflix-ի բաժնետոմսերի գինը իջներ 97.91 դոլարից ցածր։

Հոկտեմբերից ի վեր, երբ Netflix-ը սկսել է WBD-ի ակտիվների ձեռքբերման փորձերը, ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է մոտ մեկ քառորդով։ Երեքշաբթի առևտրի փակման տվյալներով այն կազմել է 90.32 դոլար։

WBD-ի տնօրենների խորհուրդն աջակցել է Netflix-ի հետ գործարքին, սակայն այն փորձում է խափանել Paramount Skydance-ը, որը WBD-ի բաժնետերերին ուղղակիորեն դիմել է ամբողջ ընկերությունը գնելու առաջարկով՝ ներառյալ Global Networks հատվածը, որն ընդգրկում է հայտնի ժամանցային, սպորտային և նորությունների հեռուստաալիքներ, այդ թվում՝ CNN, TNT Sports և Discovery։ Netflix-ի հետ համաձայնագիրը նախատեսում է Global Networks-ի առանձնացում որպես առանձին ընկերություն։

Հունվարին Paramount-ը կրկին հաստատել է WBD-ի բաժնետոմսերի գնման իր առաջարկը՝ մեկ բաժնետոմսի համար 30 դոլար գնով։ Ընկերությունը պնդում է, որ իր առաջարկը էականորեն ավելի շահավետ է, քան Netflix-ի հայտը, այդ թվում նաև այն պատճառով, որ պատրաստ է գործարքը ամբողջությամբ վճարել կանխիկ միջոցներով։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65